Լրահոս 24/7

Կոսովոն մեկ ամսով հետաձգեց Սերբիայի քաղաքացիների համար մուտքի նոր կանոնների ներդրումը

Կոսովոյի իշխանությունները մեկ ամսով հետաձգել են Սերբիայի քաղաքացիների համար մուտքի նոր կանոնների ներդրումը, որոնց մասին Պրիշտինայի իշխանությունները հայտարարել էին հուլիսի 29-ին։ Այս որոշման դեմ բողոքի ակցիներ էին կազմակերպել:

Ոստիկանությունը հայտնել է իր ստորաբաժանումների ուղղությամբ կրակոցների մասին: «Բարեբախտաբար, տուժածներ չկան», ասվում է հաղորդագորությունում։

Նախատեսվում էր, որ օգոստոսի 1-ից Սերբիայից անձը հաստատող փաստաթղթով Կոսովո մուտք գործել ցանկացող քաղաքացիները պետք է երեք ամիս ժամկետով երկրից մուտքի և ելքի համար հատուկ փաստաթուղթ ստանան։ Այդ հավաստագիրը կտրվի ցամաքային սահմանը հատելիս, ինչպես նաև օդանավակայանում։

Բացի այդ, սերբիական պետհամարանիշներով մեքենաների վարորդները պետք է վերագրանցեն դրանք՝ երկիր մուտք գործելու համար։

Նոր սահմանափակումները հիմնականում պետք է ազդեն Կոսովոյի հյուսիսում գտնվող Միտրովիցա քաղաքի բնակիչների վրա, որտեղ հիմնականում էթնիկ սերբեր են ապրում:

Սերբիան չի ճանաչում Կոսովոյի անկախությունը:

Աղբյուրը՝ Azatutyun.am

AddThis Website Tools
Թիվ 1

Recent Posts

«Թուրքական Կիպրոսը» գրոհում է

Սամարղանդում անցյալ շաբաթ գումարվել է Եվրամիություն-Կենտրոնական Ասիա առաջին գագաթաժողովը, որի բացման ելույթում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա…

10 hours ago

ՌԴ-ն պատրաստ է աջակցելու ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը

Ռուսաստանը պատրաստ է աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացին և խաղաղության պայմանագրի կնքմանը: ՌԴ…

13 hours ago

Արթուր Ալեքսանյանը Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում է

Հայ հունահռոմեական ոճի ըմբիշ, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը 5-2 հաշվով հաղթել է Իտալիան ներկայացնող…

13 hours ago

Լավրովն ու Բայրամովը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ

Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում հանդիպել են Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները: Ադրբեջանի ԱԳՆ-ի տվյալով՝ Սերգեյ Լավրովն…

15 hours ago

ՆԳ նախարարն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպանին

Ապրիլի 11-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր…

16 hours ago

Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում սպասվում է անձրև

Երևանում ապրիլի 12-ի ցերեկը, 13-14-ին սպասվում է կարճատև անձրև, 15-16-ին անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։…

17 hours ago