Նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի մուտքն Արցախ արգելվել է։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ժառանգություն» կուսակցությունը:
«Երեկ երեկոյան Ստեփանակերտ՝ թոռան մկրտությանը մասնակցելու ճանապարհին, ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից պաշտոնապես խոչընդոտվել է Հայաստանի առաջին արտգործնախարար և «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի մուտքը Արցախի Հանրապետության տարածք»։
Ըստ հաղորդագրության՝ անցակետում գտնվող զինվորները մերժման որևէ պատճառ կամ հիմնավորում չեն բերել: