Իրանը չի աջակցում ուկրաինական հակամարտության կողմերից որևէ մեկին և չի մասնակցի ռազմական գործողությունները սրող նախաձեռնություններին։ Այս մասին երկուշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Կանանի Չաֆին։
«Իրանը չի աջակցել և չի աջակցի կողմերից ոչ մեկին մյուսի դեմ», – ասել է նա։ «Մենք չենք մասնակցի որևէ նախաձեռնության, որը սրում է ռազմական գործողությունները»,- նշել է ԱԳՆ ներկայցուցիչը։














