Լրահոս 24/7
02.08.2022

Ավարտվել է կաշառքով վարորդական իրավունքի վկայականներ տրամադրելու գործի նախաքննությունը. ՔԿ

Ավարտվել է կաշառքով վարորդական իրավունքի վկայականներ տրամադրելու գործի նախաքննությունը. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են խարդախությամբ, կաշառքով վարորդական իրավունքի վկայականներ տրամադրելու դեպքի հանգամանքները:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի 54-ամյա բնակիչն, իր օժանդակությամբ վարորդական իրավունքի վկայական ստանալու գործընթացը կազմակերպելու պատրվակով, ծրագրել և պլանավորել է մեկ միասնական դիտավորությամբ մի շարք քաղաքացիներից խաբեությամբ հափշտակել առանձնապես խոշոր չափերի գումար:

Այսպես. վերջինս, ներկայանալով ոստիկանության համակարգի նախկին ծառայող և ոստիկանությունում կայուն կապեր և մտերիմներ ունեցող անձ, իրեն դիմած մի շարք քաղաքացիների կեղծ խոստումներ է տվել, թե իբր տվյալ ոլորտի պաշտոնատար անձանց իր միջոցով փոխանցված կաշառքի դիմաց կարող է կազմակերպել վարորդական իրավունքի վկայականներ ստանալու գործընթաց:

Քաղաքացիների շրջանակը մեծացնելու նպատակով, 54-ամյա տղամարդը հանդիպել է ավտոմեքենա վարելու դասընթացներ կազմակերպող ընկերության երկու աշխատակիցների հետ և թաքցնելով խարդախությամբ գումար հափշտակելու իր իրական մտադրությունը, նրանց ևս տեղեկացրել է, որ հանդիսանում է ոստիկանության համակարգի նախկին ծառայող, հայտնել, թե իբր կարող է իր ծանոթ պաշտոնատար անձանց միջոցով, որպես կաշառք  փոխանցված գումարի դիմաց, կազմակերպել վարորդական իրավունքի վկայականներ ստանալու գործընթաց՝ նրանց առաջարկելով վարորդական իրավունքի վկայական ստանալու ցանկություն ունեցող քաղաքացիներ լինելու դեպքում դիմել իրեն՝ դրա դիմաց խոստանալով գումար. նշված աշխատակիցները նպաստել են վարորդական իրավունքի վկայական ստանալու ցանկություն ունեցող 4 քաղաքացիների և 54-ամյա տղամարդու միջև կաշառքի շուրջ համաձայնությանը:

Նախաքննությամբ պարզվել է, որ 54-ամյա տղամարդը 25 քաղաքացուց ստացել և խարդախությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 3.148.000 ՀՀ դրամ գումար:

Բացի դրանից՝ 54-ամյա տղամարդը, տեղեկանալով Երևան քաղաքի մեկ այլ բնակչի՝ աշխատանքի ընդունվելու ցանկության մասին, կրկին ներկայացել է որպես ոստիկանության աշխատակից և ոստիկանությունում կայուն կապեր ունեցող անձ, հավաստիացրել, որ կարող է այդ հարցում օգնել, որից հետո, կաշառք տալու փորձի դրդչությամբ, մաս-մաս նրանից ստացել և խարդախությամբ հափշտակել է խոշոր չափերի 550 000 ՀՀ դրամ գումար:

Քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա որոշում է կայացվել կաշառք տալու փորձ կատարած 23 քաղաքացիների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել՝ գործուն զղջալու հիմքով, նույն հիմքով մեկ մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, 13 անձի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում է կայացվել՝ վերջիններիս արարքում հանցակազմի բացակայության հիմքով:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 54-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական  օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ),  46-44-436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ), հիշյալ  2 աշխատակիցներին՝  ՀՀ քրեական օրենսգրքի 437-րդ հոդվածի (Կաշառքի միջնորդությունը) 1-ին մասով, 3 քաղաքացիների՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է