Լրահոս 24/7
02.08.2022

Մեկնարկել է Սփյուռքի ուսուցիչների 2022 թ. վերապատրաստման ծրագիրը

Մեկնարկել է Սփյուռքի ուսուցիչների 2022 թ. վերապատրաստման ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանում սփյուռքահայ ուսուցիչների 2022 թվականի վերապատրաստման ծրագրի պաշտոնական մեկնարկը:

Այս տարվա ծրագիրն անցկացվում է համակցված (առկա և հեռավար) ձևաչափով:

Ծրագրի մեկնարկի առիթով ԿԳՄՍ նախարարությունում հյուրընկալվել էին առկա վերապատրաստմանը մասնակցող «Հայ մշակույթի պատմություն և արվեստ» դասավանդող ուսուցիչները: Նրանց ընդունել է ԿԳՄՍ նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը: Ներկա են եղել նաև Սփյուռքի հետ կապերի բաժնի պետ Կարեն Մնացականյանը և բաժնի գլխավոր մասնագետ, ծրագրի աշխատանքները համակարգող Թամարա Զալինյանը: Ծրագրի մասնակից մյուս ուսուցիչները հանդիպմանը մասնակցել են հեռավար:

Արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը շնորհակալություն է հայտնել ուսուցիչներին մասնակցության համար՝ ընդգծելով նրանց մասնագիտական կարողությունների կարևորությունը հայապահպան գործունեության մեջ: Նա մանկավարժներին է փոխանցել ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի շնորհավորական ուղերձը ծրագրի մեկնարկի կապակցությամբ:

Ուղերձում մասնավորապես ասվում էր. «Հարգելի՛ մանկավարժներ, օգտագործելով այս առիթը՝ ցանկանում եմ դիմել ձեզ մեծարանքի խոսքերով, քանի որ դուք ձեր գիտելիքով, փորձով և նվիրվածությամբ կերտում եք հայ մարդուն և՛ հայրենիքում, և՛ սփյուռքում: Կրթությունը կարևոր դերակատարում ունի քաղաքական, տնտեսական, սոցիալական և էկոլոգիական բազմաթիվ խնդիրների լուծման, ինչպես նաև երկրի կայուն զարգացման ապահովման և բարեկեցիկ հասարակության կայացման գործում: Մենք ունենք այն վստահությունը, որ սփյուռքում մեծացող սերունդը կստեղծի նաև լրացուցիչ հնարավորություններ Հայաստանի համար՝ հարստացնելով հայ մշակույթի գանձարանը, ձևավորելով ամուր կապ հայրենիքի և օտարերկրյա պետությունների ժողովուրդների միջև»:

Ուղերձով նախարարը մանկավարժներին կոչ է արել լինել հետևողական, օգտվել այլ տարածաշրջանների մանկավարժների հետ հաղորդակցվելու հնարավորությունից, քանի որ փորձի փոխանակումը և ընթացիկ աշխատանքային հարցերի համախորհուրդ լուծումն ինքնին մեծ զինանոց է արդյունավետ աշխատանքի համար:

Հանդիպմանն ուսուցիչները հնարավորություն են ունեցել բարձրաձայնելու իրենց մտահոգությունների, ակնկալիքների մասին: Նրանք ընդգծել են, որ անհամբեր կսպասեն նոր ուսումնական տարվան, որպեսզի իրենց ստացած նոր գիտելիքն ու հմտությունները փոխանցեն հայ մանուկներին:

Նշենք, որ Սփյուռքի ուսուցիչների 2022 թ. վերապատրաստման ծրագրին դիմել է 155 ուսուցիչ՝ 21 երկրից, որոնցից ընտրվել են 125-ը: Վերապատրաստումը նախատեսված է հետևյալ ուղղություններով՝ յուրաքանչյուրը 120 դասաժամ.

ա) Ուսուցում մանկապարտեզում,
բ) Ուսուցման մեկօրյա դպրոցում,
գ) Տարրական ուսուցում ամենօրյա դպրոցում,
դ) Հայոց լեզվի և գրականության դասավանդում,
ե) Հայոց պատմության դասավանդում,
զ) Հայ մշակույթի պատմության և արվեստի դասավանդում (առկա և հեռավար),
է) Տնօրենների վերապատրաստում:

Առկա վերապատրաստմանը մասնակցում են «Հայ մշակույթի պատմություն և արվեստ» դասավանդող 19 մանկավարժներ, որոնց դասընթացները կտևեն 15 օր՝ օգոստոսի 1-15-ը: Այդ օրերի ընթացքում նրանք ոչ միայն կլսեն դասախոսություններ, կանցկացնեն գործնական պարապմունքներ, այլև կայցելեն թանգարաններ, արվեստանոցներ, կմասնակցեն վարպետաց դասերի: Ուսումնական ծրագրի երկրորդ կեսը կշարունակվի օգոստոսի 15-30-ը՝ հեռավար ձևաչափով: Մնացած խմբերում ընդգրկված ուսուցիչների վերապատրաստումը կանցկացվի միայն հեռավար:

Չնայած մնացած 6 խմբերում վերապատրաստման հեռավար բնույթին՝ այս ուսուցիչների համար ևս ընթացքում կազմակերպվելու են թանգարանների վիրտուալ այցելություններ, գործնական աշխատանքներ:

Վերապատրաստման ծրագիրն իրականացնում է «Ֆիչըր» կազմակերպությունը` համագործակցելով «ՊրոԴեՖորմ» կազմակերպության հետ:

Հավելենք, որ Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ամենամյա պետական ծրագիր է, որն իրականացվում է 2000 թվականից:

Ծրագրի նպատակներն են գիտելիքի փոխանցումը, փորձի փոխանակումը և նոր կարողությունների ձևավորումը: Այն ուղղված է նաև անձնական մակարդակում ուսուցչի մոտիվացիայի բարձրացմանը, առարկայի հանդեպ հետաքրքրության աշխուժացմանը, առկա կարծրատիպերի և մասնագիտական գիտակցության «տեղախախտմանը», սփյուռքի կրթական համակարգի և Հայաստանի միջև կապի ամրապնդմանը:

Այս տարիների ընթացքում ծրագրով վերապատրաստվել է շուրջ 1100 ուսուցիչ՝ շուրջ 40 երկրից (Արգենտինա, Ուրուգվայ, ԱՄՆ, Աբխազիա, Բելառուս, Բուլղարիա, Ռուսաստան, Գերմանիա, Եգիպտոս, Թուրքիա, Ավստրիա, Ավստրալիա, Իրան, Իրաք, Քուվեյթ, Սիրիա, Լիբանան, Հունաստան, Ղազախստան, Ուկրաինա, Ֆրանսիա, Էստոնիա, Բրազիլիա, Կանադա, Բելգիա, ԱՄԷ, Իսպանիա, Շվեյցարիա, Վրաստան, Իսրայել, Ռումինիա, Լիտվա, Լատվիա, Դանիա, Շվեդիա, Կիպրոս, Չեխիա, Նիդեռլանդներ):

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է