Լրահոս 24/7
02.08.2022

Եվրոպական միությունը հաստատել է 14.2 մլն եվրո դրամաշնորհի փոխանցումը Հայաստանի Հանրապետությանը

Եվրոպական միությունը հաստատել է 14.2 մլն եվրո դրամաշնորհի փոխանցումը Հայաստանի Հանրապետությանը

Եվրոպական միությունը հաստատել է «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին» և «Հայաստանի ՔՈՎԻԴ-19 դիմակայման պայմանագիր» բյուջետային աջակցության ծրագրերի շրջանակում դրամաշնորհի ձևով 14.2 մլն եվրո հատկացման փոխանցումը Հայաստանի Հանրապետությանը։ Փոխանցման հաստատման որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով ընտրված ոլորտային ուղղություններում առաջընթացի գնահատման դրական արդյունքները, մակրոտնտեսական կայունությունը, պետական ֆինանսների կառավարման և պետական բյուջեի թափանցիկությունը. տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։

««Այս հատկացումը Եվրոպական միության և Հայաստանի կառավարության միջև հաջող համագործակցության արդյունք է, և արտացոլում է համավարակի հետևանքներից վերականգնման և ՀԸԳՀ համաձայնագրի իրականացման Կառավարության հանձնառությունը»,- նշել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը։ «ՀՀ կառավարությունը բարձր է գնահատում Եվրոպական միության հետ արդյունավետ գործընկերությունը՝ ուղղված Հայաստանի տնտեսական դիմակայունության բարձրացմանը և երկրում ժողովրդավարության և իրավունքի գերակայության ամրապնդմանն ուղղված՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում ամրագրված հիմնական բարեփոխումների իրականացմանը»,- նշել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

14.2 մլն․ եվրո հատկացումների փոխանցումը կաջակցի Հայաստանին իրականացնել արդարադատության ոլորտի բարեփոխումները և մեղմել ՔՈՎԻԴ-19 համավարակի հետևանքով առաջացած սոցիալ-տնտեսական խնդիրները։ Եվրոպական միությունը կշարունակի աջակցել Հայաստանի Հանրապետությանը իրականացնել ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին (ՀԸԳՀ) համահունչ ստանձնած բարեփոխումները»,- ասված է հաղորդագրությունում։

Լրահոս
Զբոսաշրջության կոմիտեի նախագահի անունից տարածվող «գաղտնի» նամակը կեղծ է
20:17
Զբոսաշրջության կոմիտեի նախագահի անունից տարածվող «գաղտնի» նամակը կեղծ է
Ինչ են քննարկել Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը Երևանում
19:28
Ինչ են քննարկել Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը Երևանում
Իրանի հակամարտությունն ԱՄՆ-ի և Իսրայելի հետ ավարտված չէ․ Խաթիբզադե
16:57
Իրանի հակամարտությունն ԱՄՆ-ի և Իսրայելի հետ ավարտված չէ․ Խաթիբզադե
Առաջարկում է վերանայել տարիքով պայմանավորված աշխատանքային պայմանագիրը լուծելու հիմքը
16:44
Առաջարկում է վերանայել տարիքով պայմանավորված աշխատանքային պայմանագիրը լուծելու հիմքը
Չպետք է նստեք կաբինետներում, պետք է շրջեք ու լսեք մարդկանց. Ծառուկյանը՝ թիմակիցներին
16:19
Չպետք է նստեք կաբինետներում, պետք է շրջեք ու լսեք մարդկանց. Ծառուկյանը՝ թիմակիցներին
Ես համարձակվում եմ ասել, որ եթե մենք չլինեինք, դուք կխոսեիք ֆրանսերեն. Չարլզը «հակադարձել» է Թրամփին
16:05
Ես համարձակվում եմ ասել, որ եթե մենք չլինեինք, դուք կխոսեիք ֆրանսերեն. Չարլզը «հակադարձել» է Թրամփին
Սպահանի թունելներում պահվում է շուրջ 200 կգ մինչև 60% հարստացված ուրան. Գրոսի
15:49
Սպահանի թունելներում պահվում է շուրջ 200 կգ մինչև 60% հարստացված ուրան. Գրոսի
Անհապաղ ազատ արձակել Հայաստանի բոլոր քաղբանտարկյալներին. Արմեն Աշոտյան
15:12
Անհապաղ ազատ արձակել Հայաստանի բոլոր քաղբանտարկյալներին. Արմեն Աշոտյան
Ռուսաստանը չի քննարկում ՕՊԵԿ+-ից դուրս գալու հարցը. Պեսկով
14:54
Ռուսաստանը չի քննարկում ՕՊԵԿ+-ից դուրս գալու հարցը. Պեսկով
Կանդազը հացադուլ է հայտարարել «Վարդաշեն» ՔԿՀ-ում
14:22
Կանդազը հացադուլ է հայտարարել «Վարդաշեն» ՔԿՀ-ում
«Ժողովրդավարության բաստիոն» կոչված Հայաստանը դառնում է հակաժողովրդավարական ՔԿՀ-ի. Արման Աբովյան
14:07
«Ժողովրդավարության բաստիոն» կոչված Հայաստանը դառնում է հակաժողովրդավարական ՔԿՀ-ի. Արման Աբովյան
Իրավապահները մտել են «Ուժեղ Հայաստանի» Ավանի գրասենյակ
13:49
Իրավապահները մտել են «Ուժեղ Հայաստանի» Ավանի գրասենյակ
Ցույցերը եղել են խաղաղ, մինչև ոստիկանության գործողությունները. դատախազ
13:22
Ցույցերը եղել են խաղաղ, մինչև ոստիկանության գործողությունները. դատախազ
Թրամփը կոչ է արել Իրանին՝ խելքի գալ
13:08
Թրամփը կոչ է արել Իրանին՝ խելքի գալ
Ես ողջունում եմ Թուրքիայի և Հայաստանի վերջին քայլերը. ԱՄՆ-ը դեսպան
12:36
Ես ողջունում եմ Թուրքիայի և Հայաստանի վերջին քայլերը. ԱՄՆ-ը դեսպան