Լրահոս 24/7
02.08.2022

Արցախն այսօր աշխարհաքաղաքական զամբյուղում ամենածանրակշիռն է

Արցախն այսօր աշխարհաքաղաքական զամբյուղում ամենածանրակշիռն է

Օգոստոսմեկյան սադրանքն Արցախի սահմաններին որքան կանխատեսելի էր, այնքան էլ՝ մտահոգիչ։ Կանխատեսելի՝ այն առումներով, որ Ադրբեջանը նախորդ շաբաթվա ընթացքում աչքի էր ընկել ապատեղեկատվությունների խմբաքանակով, զորաշարժերի մասին բաց աղբյուրներում առկա էին որոշակի տեղեկություններ, Բաքվից հնչող հայտարարություններն էին վկայում նպաստավոր պայմանների ստեղծման մասին, ինչպես նաև աշխարհի տարբեր անկյուններում միաժամանակ առկայծող հակամարտություններն ու լարվածությունն էին հուշում «հարմար առիթը» բաց չթողնելու սպառնալիքի մասին։
Մտահոգիչ ասելով՝ հայկական տեսանկյունից նկատի է առնվում Արցախի ներկայիս անվտանգային իրավիճակը, մասնավորապես՝ խաղաղ բնակչության պաշտպանվածության մակարդակը՝ էականորեն փոփոխված սահմանների, Հայաստանի զինված ուժերի բացակայության, ռուսական խաղաղապահ ուժերի՝ որոշ դրվագներում ադրբեջանական կողմին դիմադրություն ցույց չտալու վտանգով ու ցամաքային միակ կապով՝ «Լաչինի միջանցքով» պայմանավորված։
Մի կողմ թողնելով այս օրերի բովանդակությանը համահունչ մի շարք թեմաներ, որոնց շարքում նաև՝ Հայաստանի ներքաղաքական տիրույթում ադրբեջանական սադրանքի «մոնետիզացման» փորձերն ընդդիմադիր գործիչների ու նրանց սպասարկող լրատվամիջոցների կողմից՝ ապատեղեկատվության ու խառնաշփոթ առաջացնող լուրերի տարածմամբ, փորձենք հասկանալ, թե ռազմավարական ու մարտավարական ինչ խնդիրներ է մտադիր Ադրբեջանը լուծել՝ հերթական էսկալացիային դիմելով։
Ադրբեջանական հաշվարկներ
Ականատես ենք, որ ադրբեջանական հայտարարությունները կյանքի կոչվելու միտումներ ունեն, ինչպես 2020թ. պատերազմը և դրանից հետո ունեցած առաջխաղացումները։ Այսօր, սակայն, Բաքվի համար որոշակի բարդություններ են առաջացել՝ կապված արևմտյան միջնորդության ու հակամարտության լուծման պնդումների հետ։ Այստեղ ակնհայտ է, որ նախօրոք հնչող մեղադրանքները հետագա գործողությունների հող են նախապատրաստում, և այս կրակոցը սադրանք էր՝ ցուցադրելու ուժով հերթական նպատակին հասնելու պատրաստականությունը։
Միջազգային իրադրությունը դրա համար ստեղծել է նպաստավոր միջավայր ոչ միայն այլոց զբաղվածության, այլև նրանց խոցելիության՝ ադրբեջանական պահանջին հարկադրված համաձայնելու առումով։ Իսկ Բաքվի նպատակն այս պահին, ամենայն հավանականությամբ, այնպիսի պայմանների ստեղծումն է, որոնք հետագայում իր համար կապահովեն առավել շահավետ լուծում, քանի որ նրա հնարավորություններն անսպառ չեն, ու ամեն ինչ չէ, որ թույլատրված է՝ նույնիսկ արտաքին բարդ պայմաններում։
Հաշվարկված գլխավոր նպատակը, ըստ Բաքվի, հայկական կողմից համաձայնություն կորզելն է՝ թույլ չտալու Երևանին որոշ հարցերում սատարող պետությունների ու կազմակերպությունների պնդումներով առաջնորդվել, գուցե և՝ համապատասխան փաստաթուղթ ստորագրել։
Հօգուտ Ռուսաստանի
Արցախյան օջախի թեժացումը, ակնհայտորեն, միայն Բաքվին չէ ձեռնտու. դրա շահառուներ կարող են լինել նաև Ռուսաստանի համար երկրորդ ճակատի բացմանը ձգտող արտաքին ուժերը՝ հաշվի առնելով, որ այսօր Արցախի դեմ կրակոցը հարձակում է հենց ռուսական դիրքերի վրա։ Բայց մյուս կողմից՝ Ադրբեջանը չունի այն ռեսուրսը, որ պատերազմ հայտարարի Ռուսաստանին։ Իսկ Փառուխի ու Քարագլխի դեպքերը հուշում են, որ Մոսկվայում հաշվարկի մեթոդներն այլ են։
Բնավ, ոչ պատահականորեն, օգոստոսի 1-ին Երևանում էր ՌԴ ԱԳՆ պատվիրակությունը, որը հանդիպումներ ու խորհրդակցություններ ունեցավ հայկական կողմի հետ։ Իսկ այդ քննարկումներում շոշափվող առանցքային թեման, ուշադրություն, ԵՄ ու ՆԱՏՕ-ն էին… Հնարավոր է՝ Երևանին ինչ-որ առաջարկ էր արվում, որը պարտադրելու արդյունավետ միջոցը «Գանձասարի գրավման» ու դրանով Արցախի՝ հայկական վերահսկողության ներքո մնացած մասի կիսատման սպառնալիքն էր՝ ռազմական տեսանկյունից հետախուզանախազգուշական կրակոցով։ Համաձայնե՞լ է Երևանը, թե ոչ՝ կարևոր հարց է, բայց առավել էական է «առաջարկին» համաձայնելու արժեքը։
Տվյալ դեպքում՝ Երևանին ԵՏՄ-2 կարող է պարտադրվել. հրաժարվել արևմտյան միջնորդությունից, խաղաղության պայմանագրի կնքումից, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման անվերահսկելի ընթացքից, համաձայնել Արցախի կարգավիճակի հարցի քննարկման հետաձգմանը, ռուսական պայմաններով սահմանազատմանն ու ապաշրջափակմանը։
Գազի խնդիրը
Հայտնի է, որ Եվրոպան մտադիր է մեծացնել մատակարարվող ադրբեջանական գազի ծավալները, ինչի համար կարևոր է կայունությունն էներգակիրների հանքավայրերի տարածքում։ Այս հանգամանքը շատ լավ օգտագործելով՝ Ադրբեջանը փորձում է բարձրացնել գազի դիմաց պահանջի արժեքը՝ Հայաստանի հաշվին ստանալու առավելագույնը։
Արցախի դեմ սադրանքը, սակայն, միայն դրա համար չէր կարող լինել. գազի հարցում առկա է նաև Մոսկվայի դիմադրությունը, ուստի այդ կրակոցն անելու հարցում նրա համաձայնությունը նպատակ պիտի ունենար հետաձգել գազի ծավալների մեծացումը։
Արդյունքում
Ստացվում է՝ Արցախը գտնվում է այն առանցքում, որից կախված է Եվրոպայի գազի պահանջարկի ապահովումը, և այդ խնդիրը մոտեցող ձմռան պայմաններում ավելի է սաստկանում։ Արցախից է նաև կախված Ռուսաստանի դիմակայությունը, որը նրան կարող է հաղթանակ կամ ցանկալի արդյունք ապահովել Ուկրաինայում ու ընդհանրապես՝ Եվրոպայի հետ հարաբերություններում։
Արցախը նաև զամբյուղում է, որ արևմտյան տերությունները կարող են բանեցնել ընդդեմ Ադրբեջանի՝ ցանկալի պայմաններով էներգակիրների ստացման և այլ նպատակների համար։
Ի հակառակ դրա՝ նույն զամբյուղն էլ Ռուսաստանն է փորձում օգտագործել Արևմուտքի հետ հարաբերություններում՝ ցուցադրելու տեղում իր զինվորի անմիջական ներկայությունը, հակամարտության սրացում թույլ տալ-չտալու մենաշնորհը՝ դրանից բխող քաղաքական հաշվարկներով։


Վահրամ Հովհաննիսյան

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է