Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական կողմերի միջև վերջին օրերին աճող լարվածության առթիվ։
Իր թվիթերյան գրառման մեջ նա նշել է, որ Եվրոպական միությունը հանձնառու է խորացնել իր ներգրավվածությունը խաղաղ գործընթացում:
«Մենք դրանով զբաղվում ենք մի քանի մակարդակներով», – գրել է Կլաարը` կարևորելով լարվածության թուլացումը և կոչ անելով բաց չթողնել «տասնամյակների վեճերի էջը շրջելու պատմական հնարավորությունը»:














