Տիկին Փելոսին, ԱՄՆ-ի ամենաբարձրաստիճան քաղաքական գործիչը վերջին 25 տարիների ընթացքում, ով այցելել է Թայվան, ասել է, որ իր պատվիրակությունը եկել է «միանշանակորեն հասկանալու» համար, որ ԱՄՆ-ը չի «լքի» կղզին:
Չինաստանն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-ը «կվճարի գինը» տիկին Փելոսիի այցի համար:
Թայվանն ինքնավար է, սակայն Չինաստանը նրան դիտարկում է որպես անջատված նահանգ, որն ի վերջո կմիավորվի նրա հետ:
«Քառասուն երեք տարի առաջ Ամերիկան խոստացավ միշտ կանգնել Թայվանի կողքին… այսօր մեր պատվիրակությունը եկավ Թայվան՝ միանշանակ պարզելու համար, որ մենք չենք հրաժարվի Թայվանի հանդեպ մեր հանձնառությունից», – ասաց տիկին Փելոսին՝ նկատի ունենալով Թայվանի հարաբերությունների մասին օրենքը:
Թայվանը դարձել է ևս մեկ բռնկման կետ վերջին տարիներին Վաշինգտոնի և Պեկինի միջև լարվածության և սուր հռետորաբանության ֆոնին, երբ ԱՄՆ-ն այդ հարցում դիվանագիտական լարով քայլում է:
ԱՄՆ-ը ենթարկվում է «Մեկ Չինաստան» քաղաքականությանը՝ երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների հիմնաքարը, որը ճանաչում է միայն մեկ Չինաստանի կառավարություն, և պաշտոնական կապեր ունի Պեկինի և ոչ Թայվանի հետ: Բայց այն նաև պահպանում է «ամուր ոչ պաշտոնական» հարաբերություններ կղզու հետ: Դա ներառում է Թայվանի համար զենք վաճառելն իրեն պաշտպանելու համար:
Տիկին Փելոսիի այցը Պեկինը դիտարկում է որպես Թայվանին աջակցության ևս մեկ նշան:
Այնուամենայնիվ, Սպիտակ տունը դեմ է եղել այցին, և նախագահ Ջո Բայդենն ասել էր, որ զինվորականներն այն գնահատել են որպես «ոչ լավ գաղափար»:
Նախագահական գրասենյակում տիկին Ցայիի հետ հանդիպման ժամանակ տիկին Փելոսին Թայվանն անվանել է «ոգեշնչում բոլոր ազատասեր մարդկանց համար»՝ ասելով. «Աշխարհը կանգնած է ժողովրդավարության և ինքնավարության միջև ընտրության առաջ: Թայվանում ժողովրդավարությունը պահպանելու Ամերիկայի որոշումը մնում է երկաթապատ»:
Տիկին Ցայը նույնպես բարձր է գնահատել երկու երկրների միջև համագործակցությունը՝ ասելով, որ Թայվանը մնում է «ԱՄՆ-ի վստահելի և հուսալի գործընկերը»:
Նա հավելեց, որ Թայվանը «կանգնում է միտումնավոր ուժեղացված ռազմական սպառնալիքների առաջ»՝ հավելելով, որ «չի նահանջելու, և որ Թայվանը կանի ամեն ինչ՝ ուժեղացնելու իր ինքնապաշտպանական կարողությունները»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
Թարգմանեց՝ Աստղ Խաչատրյանը














