Իսպանիայում սաստիկ շոգերը և անձրևների բացակայությունը սպառնում են նվազեցնել ձիթապտղի յուղի արտադրությունն աշխարհի առաջատար արտահանող երկրից, զգուշացրել է երկրի գյուղատնտեսության նախարարը:
«Եթե առաջիկա շաբաթներին չլինի ջերմաստիճանի նվազեցում կամ անձրևներ, ապա այս տարվա ձիթապտղի բերքը կարող է զգալիորեն ցածր լինել նախորդներից», – ասել է Լուիս Պլանասը Bloomberg News-ին: «Ձիթապտղի ոլորտը մտահոգված է ձեթի արդյունահանմամբ»։
Իսպանիային բաժին է ընկնում ձիթապտղի յուղի համաշխարհային արտադրության գրեթե կեսը։ Պլանասը նշել է, որ հետընթացը, Ուկրաինայից արևածաղկի ձեթի մատակարարման շարունակական խափանումների հետ մեկտեղ, նշանակում է, որ բուսական յուղերի գները, հավանաբար, բարձր կմնան:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
Թարգմանեց՝ Աստղ Խաչատրյանը














