Գեղարվեստական մարմնամարզության 2004 թվականի օլիմպիական չեմպիոն, ռուս մարզիկ Ալինա Կաբաեւան ընդգրկվել է ԱՄՆ պատժամիջոցների ցուցակում։ Այս մասին հայտնում է ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքը։
Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ն Ռուսաստանի համար ցուցակում ավելացրել է 13 ֆիզիկական և ավելի քան 30 իրավաբանական անձ, ինչպես նաև երկու նավ։ Հիշեցնենք, որ Կաբաեւան National Media Group հոլդինգի տնօրենների խորհրդի նախագահն է։ Նախկինում նախկին մարմնամարզուհու դեմ պատժամիջոցներ էին սահմանել Եվրամիությունը, Մեծ Բրիտանիան, Կանադան և Ավստրալիան։
Կաբաևան գեղարվեստական մարմնամարզության աշխարհի կրկնակի բացարձակ չեմպիոն է, հինգ անգամ նա հաղթել է Եվրոպայի առաջնությունում բազմամարտում, ինչպես նաև նվաճել է Օլիմպիական խաղերի ոսկին: Մարզիկը Պետդումայի հինգերորդ և վեցերորդ գումարման պատգամավոր էր։
Աղբյուրը՝ championat.com
Թարգմանեց՝ Աստղ Խաչատրյանը














