Լրահոս 24/7
03.08.2022

Արցախի Դահրավ գյուղում «100 տուն Արցախում» ծրագրի շրջանակում 6 ընտանիք նշեց իր նորամուտը

Արցախի Դահրավ գյուղում «100 տուն Արցախում» ծրագրի շրջանակում 6 ընտանիք նշեց իր նորամուտը

Հուլիսի 30-ին Արցախի Դահրավ գյուղում «100 տուն Արցախում» ծրագրի շրջանակում 6 ընտանիք նշեց իր նորամուտը։  

«Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը առաջիններից էր, որ 2021 թվականի սեպտեմբերին միացել էր «100 տուն Արցախում» ծրագրին և ֆինանսավորել էր մեկ տան կառուցումը։ Նախագծի մեկնարկից շուրջ մեկ տարի անց՝ արդեն բնակարանամուտին, «Երեմյան Փրոջեքթսը» որպես  նվեր արցախցի 6 ընտանիքի նվիրել է ընտանի կենդանիներ և թռչուններ։ Ընդհանուր առմամբ՝ տրվել է ավելի քան 13.5 միլիոն դրամ արժողությամբ կենդանիներ՝ յուրաքանչյուր ընտանիքի կաթնատու կով, երինջ, մայրական կազմի խոզ,  հավեր և աքլորներ։

Ինչպես նշում է «Երեմյան Փրոջեքթսի» գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը՝ գումարը հավաքվել է ընկերության ամբողջ թիմի կողմից.

«Մեր թիմի յուրաքանչյուր անդամ՝ շուրջ 2000 հոգի,  մեծ սիրով ու պատրաստակամությամբ է միացել այս ընտանիքներին աջակցության նախաձեռնությանը, բոլորն իրենց ներդրում են ունեցել, և «Երեմյան Փրոջեքթսի» անունից յուրաքանչյուր ընտանիքի այսօր նվիրաբերում ենք ընտանի կենդանիներ, խոզեր ու թռչուններ, որ կարողանան ապահովել իրենց կայուն զբաղվածությունն ու ապրուստի միջոցը։ Մեր թիմը միշտ Արցախի և արցախցու կողքին է»,-ասել է Դավիթ Երեմյանը։

Բնակարանների հանձնման արարողությանը մասնակցում էին Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը, Արցախի քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը, ծրագրի նախաձեռնող խմբի անդամները, աջակցող անհատներ և կազմակերպություններ Հայաստանից և Արցախից։

Արդեն շահագործման են հանձնվել «Երեմյան Փրոջեքթսի»,  Հանրային հեռուստաընկերության, Երևանի քաղաքապետարանի, ԵՊՀ-ի «Արմսվիսբանկի» և «Դիջիթեյնի» համաֆինանսավորմամբ կառուցված բնակարանները։

Դահրավի այս նոր բնակարաններում կապրի շուրջ 20-ից ավելի երեխա:

Աղբյուրը՝ Արմենպրես

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է