«Ադրբեջանի կողմից ագրեսիայի վերջին դրսևորումների ուղղությունը եղել է Լաչինը։
Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն Լաչինի միջանցքը բացառապես ռուսական խաղապահ առաքելության պատասխանատվության ներքո է։
Պետք է ակնկալել ռուսական խաղապահ առաքելության հստակ և որոշակի գործողություններ՝ իրավիճակի հետագա էսկալացիան բացառելու և եղած լարվածությունը վերացնելու ուղղությամբ, դա ռուսական կողմի պարտավորությունն ու պատասխանատվությունն է՝ ամրագրված նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ»,- գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:














