Լրահոս 24/7
03.08.2022

«Հանրապետություն» կուսակցությունը պնդում է, որ հարցի լուծումը ոչ կողմնակալ և միջազգային խաղաղապահների տեղակայումն է ԱՀ-ում

«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդը հայտարարությամբ է հանդես եկել, որը ներկայացնում ենք ստորև․

««Հանրապետություն» կուսակցությունը միանում է Արցախի իշխանության հայտարարությանը, ավելին՝ դիմում է ՀՀ իշխանությանը՝ որպես Արցախի խնդրով բանակցային կողմ, որպեսզի բացի բանավոր խորհրդակցություններից, պաշտոնական նամակով դիմեն ԵԱՀԿ Մինսկի համանախագահներին և ՄԱԿ-ի ԱԽ-ին՝ տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատման խնդրով:

Ակնհայտ է, որ ոչ միայն Ադրբեջանը չի կատարում 2020-ի նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, այլև չի գործում ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը։ Ադրբեջանական նոր ագրեսիան ՌԴ խաղաղապահների վերահսկման գոտում է, և նրանք Ադրբեջանի հետ կիսում են այդ ագրեսիայի ամբողջ պատասխանատվությունը։

2020-2022-ի իրադարձություններն ակնհայտ դարձրին, որ ՌԴ-ն ոչ միայն չի կատարում իր խաղաղապահ առաքելությունը, այլև միայնակ խաղաղապահի կարգավիճակն օգտագործում է իբրև Հայաստանի, Արցախի, նաև Ադրբեջանի վրա ճնշման գործիք:

«Հանրապետություն» կուսակցությունը ի սկզբանե հայտարարել է և շարունակում է պնդել, որ մինչև Արցախի կարգավիճակի ճշտումը, արցախահայության ֆիզիկական անվտանգությունը և սեփական հայրենիքում ապրելու միակ հնարավորությունը, ոչ կողմնակալ և միջազգային խաղաղապահների տեղակայումն է և հարցի լուծումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակում»:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36

Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56

Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39

Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14

Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26

Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51

Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23

Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38

TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52

Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17

Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53

Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18

Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54