Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարությունը մտահոգություն է հայտնել Արցախում տեղի ունեցած զինված բախումների կապակցությամբ, որոնք հանգեցրել են զոհերի։
Այս մասին ասվում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հայտարարության մեջ՝ կապված Արցախում իրավիճակի սրման հետ։
«ՀԱՊԿ քարտուղարությունը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում զոհերի հանգեցրած զինված բախումների մասին տեղեկություններով։ Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում զոհված զինվորների ընտանիքներին և հարազատներին։ Հակամարտող կողմերին կոչ ենք անում զերծ մնալ ուժի կիրառումից և օգտագործել բացառապես դիվանագիտական մեթոդներ՝ առկա տարաձայնությունները հաղթահարելու համար», – ասված է հայտարարությունում:

















