ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահ Ջեքի Սփիերը հորդորել է Միացյալ Նահանգներին անհապաղ դադարեցնել ցանկացած տեսակի աջակցության տրամադրումն Ադրբեջանին:
«Ալիևը կդադարեցնի իր արյունալի անօդաչու թռչող սարքերի հարձակումներն Արցախի բնակչության դեմ միայն այն ժամանակ, երբ ԱՄՆ-ն դրսևորի առաջնորդություն և ուժ։
Անհապաղ դադարեցրե՛ք ԱՄՆ բոլոր տեսակի աջակցության տրամադրումն Ադրբեջանին, քանի դեռ այդ երկիրը չի վերադարձել բանակցային սեղան», – «Թվիթեր»-ում գրել է կոնգրեսականը։














