Արցախ
04.08.2022

Արցախի ԱԺ խմբակցությունները միջազգային բոլոր կազմակերպություններին կոչ են անում գործնական քայլեր ձեռնարկել

Արցախի ԱԺ խմբակցությունները միջազգային բոլոր կազմակերպություններին կոչ են անում գործնական քայլեր ձեռնարկել

Արցախի Հանրապետության ԱԺ խմբակցությունները հանդես են եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև.

«Օգոստոսի 1-ից Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծի տարբեր հատվածներում Ադրբեջանի զինված ստորաբաժանումները դիմել են սադրիչ ռազմական գործողությունների, որի հետևանքով ունենք զոհեր և վիրավորներ:

ԱՀ ԱԺ խմբակցությունները Ադրբեջանի հերթական ոտնձգությունները համարում են 2020 թվականի նոյեմբերին ձեռք բերված հրադադարի ռեժիմի կոպիտ խախտում, որը նպատակ է հետապնդում շարունակել հայատյացության քաղաքականությունը և խուճապային տրամադրություններ ստեղծել Արցախում: Ադրբեջանը Հայաստանին և Ռուսաստանին պարբերաբար մեղադրում է նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունները չկատարելու մեջ, այն պարագայում, երբ այդ հայտարարության գրեթե որևէ կետ չի կատարվել հենց Ադրբեջանի կողմից:

Այս վարքագիծը մեզ համար նորություն չէ։ Ադրբեջանը մշտապես վարել է էթնիկ զտումների, բռնատեղահանության քաղաքականություն՝ հետևողականորեն խախտելով Արցախի Հանրապետության քաղաքացիների կենսական շահերն ու իրավունքները։ Վերջին օրերի իրադարձությունները, զոհերի և վիրավորների առկայությունը մեկ անգամ ևս փաստում են, որ Ադրբեջանի կազմում խաղաղ գոյակցությունը Արցախի համար բացառված է։ Խաղաղությունը բարձրագույն արժեք է, սակայն խաղաղություն չի լինում ուժի սպառնալիքի տակ, մարդու իրավունքների ու արժանապատվության շարունակական ոտնահարմամբ։

2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում մենք ականատես եղանք միջազգային հանրության լռությանը, և այդ ժամանակահատվածում Արցախի ժողովրդի դեմ կիրառված բոլոր հանցագործությունները չարժանացան համարժեք դատապարտման, որի պատճառով Ադրբեջանը շարունակում է ընդլայնել ագրեսիվ գործողությունների մասշտաբները։

– Կոչ ենք անում տարբեր երկրների խորհրդարաններին և միջազգային բոլոր կազմակերպություններին խստորեն դատապարտել Ադրբեջանի վերջին գործողությունները և գործնական քայլեր ձեռնարկել՝ կանխելու համար նոր ոճրագործությունները:

– Հորդորում ենք ռուս խաղաղապահներին իրականացնել բոլոր անհրաժեշտ գործողությունները՝ ապահովելու շփման գծում կայունության հաստատումը:

Գլուխ խոնարհելով Արցախյան ազատագրական պայքարի բոլոր զոհերի առջև՝ մեկ անգամ ևս հաստատում ենք մեր ժողովրդի ազատ և անկախ պետություն ունենալու իրավունքը՝ որպես անվտանգ և ապահով ապրելու միակ գրավական»:

Լրահոս
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
20:43
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
19:27
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Պուտինը ներկայացրել է Ուկրաինայի հարցով Ռուսաստանի բոլոր առաջարկները․ Պեսկով
18:34
Պուտինը ներկայացրել է Ուկրաինայի հարցով Ռուսաստանի բոլոր առաջարկները․ Պեսկով
Վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը. Մակրոն
17:51
Վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը. Մակրոն
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
16:53
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
Հուսիթները խոցել են Սաուդյան Արաբիայի Bayraktar Akinci ԱԹՍ-ն
15:19
Հուսիթները խոցել են Սաուդյան Արաբիայի Bayraktar Akinci ԱԹՍ-ն
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
13:31
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Թրամփը հետաձգել է Իրանի դեմ ռազմական արշավը կտրուկ սրելու ծրագրերը. NYT
12:01
Թրամփը հետաձգել է Իրանի դեմ ռազմական արշավը կտրուկ սրելու ծրագրերը. NYT
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
18:08
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
Իրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները
16:34
Իրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները
Հայաստանում 5 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 331-ով պակաս երեխա է ծնվել
15:42
Հայաստանում 5 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 331-ով պակաս երեխա է ծնվել
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
14:29
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
13:46
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
Հայաստանի արտահանումը դեպի Չինաստան աճել է 83,4%-ով, դեպի Հնդկաստան՝ 81,3%-ով
11:55
Հայաստանի արտահանումը դեպի Չինաստան աճել է 83,4%-ով, դեպի Հնդկաստան՝ 81,3%-ով
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
19:45
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը