Լրահոս 24/7
05.08.2022

Մարդ կա՞, որ դեռ կարող է կասկածել, թե ինչպես են Հայաստանի ներսից ամեն գնով օգնում Ադրբեջանին. Մարուքյան

Մարդ կա՞, որ դեռ կարող է կասկածել, թե ինչպես են Հայաստանի ներսից ամեն գնով օգնում Ադրբեջանին. Մարուքյան

Երևի քչերը նկատեցին, որ հայկական կողմը Լաչինի միջանցքի վերաբերյալ իր ստանձնած պարտավարությունները հանգիստ կատարում էր` նախ, պլանի հաստատաման մասով սպասելով դրա քննարկմանն ու հաստատմանը և հետո, ճանապարհի այլընտրանքային հատվածի նախագծմամբ:  Այս մասին գրել է Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:

«Բնականաբար հիմք ընդունելով եռակողմ հայտարարության ժամկետը (առաջիկա երեք տարվա ընթացքում կորոշվի Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի կապն ապահովող Լաչինի միջանցքով երթևեկության նոր երթուղու կառուցման պլանը, ռուսական խաղաղապահ զորակազմի հետագա վերատեղաբաշխմամբ՝ այդ երթուղու պահպանության համար)։

Մեկ էլ հանկարծ մայիս ամսվա ընթացքում Հայաստանում հայտնի «ընդդիմադիր» և «փորձագիտական» շրջանակներ սկսեցին հայտարարել, որ ՀՀ իշխանությունները մոտ օրերս կհանձնեն Բերձորը և Աղավնոն, անգամ մարդ կար պնդում էր, որ վարչապետի ծննդյան օրը Աղավնոյում կծածանվի Ադրբեջանի դրոշը։

Այս հայտարարությունները սկսեցին շրջանառվել և սրվել հայկական մամուլում, որի ճնշման ներքո հայկական կողմն սկսեց ներկայացնել իր բոլոր փաստարկներն առ այն, թե ինչու են սխալ ասում հարգելի «ընդդիմադիրներն» ու «փորձագետները»։
Ադրբեջանը, բնականաբար լավագույնս օգտագործելով այս մարդկանց ներուժն ու հմտությունները, իր նարատիվները ներարկեց հայաստանյան մեդիատիրույթ, լսեց հայկական կողմի բոլոր փաստարկները և անցավ գործի` սկզբից նոր ագրեսիա իրականացնելով Լեռնային Ղարաբաղում, հետո իբր վրեժ լուծելով իր ագրեսոր զոհված զինվորի համար, այնուհետև արդեն եկավ հասավ իր հավատարիմ «հայ» գործընկերների թեզերը իրականացնելուն, այն է` Լաչինի միջանցքը եռակողմ հայտարարության ժամկետի կոպտագույն խախտմամբ փակելուն և սկսեց եռակողմ հայտարարությունը մեկնաբանել այնպես, ինչպես մայիս ամսին պնդում էին հայաստանյան «ընդդիմադիրներն» ու «փորձագետները»։

Այս թեզերը մայիս ամսին պնդող հայերը կարող են ասել` «դե մենք դա անում էինք, քանի որ Աղավնոն ենք ուզում փրկենք, դե մենք ընդդիմադիր ենք ու ամեն օր մի բան փնտրում ենք, որ փրկենք ու հա մեկ էլ հիմնավորենք, որ սրանք դավաճան են»։
Հիմա մարդ կա՞, որ դեռ կարող է կասկածել, թե ինչպես են Ադրբեջանին Հայաստանի ներսից ամեն գնով ու ամեն բանով օգնում։

Լավ, տղե’րք, հիմա ձեզ լա՞վ եք զգում, ձեր արածը ձեզ դու՞ր է գալիս, թե՞ մտածում եք, որ չեք բացահայտվելու, թե ինչպես եք օրնիբուն թշնամական թեզերը շրջանառում ու Հայաստանի խոցելի վիճակն ավելի բարդացնում, ինչ ա թե «իշխանության դեմ պայքարեք»։

Հիշեք` իշխանությունները կգան ու կգնան, Հայաստանի պետականությունից բարձր սրբություն չունենք, այն պետք է փայփայել` ամեն բան մի կողմ դրած»,- գրել է նա։

Լրահոս
Նախիջևանը և Արարատը թուրքերին հանձնած Ռուսաստանին նրանք անվանում են բնական դաշնակից. Ղազարյան
12:24
Նախիջևանը և Արարատը թուրքերին հանձնած Ռուսաստանին նրանք անվանում են բնական դաշնակից. Ղազարյան
Երեքիդ էլ վերջում քցելու են, ավելի լավ ա խնայեք ձեր փողերը. Գալջյան
11:57
Երեքիդ էլ վերջում քցելու են, ավելի լավ ա խնայեք ձեր փողերը. Գալջյան
Հայաստանը ստորագրել է խաղաղության խորհրդի կանոնադրությունը
11:39
Հայաստանը ստորագրել է խաղաղության խորհրդի կանոնադրությունը
Փորձել են ՌԴ-ից 72 մլն ռուբլի ներմուծել
11:19
Փորձել են ՌԴ-ից 72 մլն ռուբլի ներմուծել
Մակրոնը մայիսի 5-ին կլինի Գյումրիում և կմասնակցի համերգի
11:10
Մակրոնը մայիսի 5-ին կլինի Գյումրիում և կմասնակցի համերգի
Ադրբեջանը կապահովի Հայաստան մեկ այլ բեռնափոխադրման տարանցումը
11:05
Ադրբեջանը կապահովի Հայաստան մեկ այլ բեռնափոխադրման տարանցումը
9 միլիոն դրամ` 4 օրում 4 նյութ գովազդելու համար
10:55
9 միլիոն դրամ` 4 օրում 4 նյութ գովազդելու համար
Զբոսաշրջության կոմիտեի նախագահի անունից տարածվող «գաղտնի» նամակը կեղծ է
20:17
Զբոսաշրջության կոմիտեի նախագահի անունից տարածվող «գաղտնի» նամակը կեղծ է
Ինչ են քննարկել Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը Երևանում
19:28
Ինչ են քննարկել Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը Երևանում
Իրանի հակամարտությունն ԱՄՆ-ի և Իսրայելի հետ ավարտված չէ․ Խաթիբզադե
16:57
Իրանի հակամարտությունն ԱՄՆ-ի և Իսրայելի հետ ավարտված չէ․ Խաթիբզադե
Առաջարկում է վերանայել տարիքով պայմանավորված աշխատանքային պայմանագիրը լուծելու հիմքը
16:44
Առաջարկում է վերանայել տարիքով պայմանավորված աշխատանքային պայմանագիրը լուծելու հիմքը
Չպետք է նստեք կաբինետներում, պետք է շրջեք ու լսեք մարդկանց. Ծառուկյանը՝ թիմակիցներին
16:19
Չպետք է նստեք կաբինետներում, պետք է շրջեք ու լսեք մարդկանց. Ծառուկյանը՝ թիմակիցներին
Ես համարձակվում եմ ասել, որ եթե մենք չլինեինք, դուք կխոսեիք ֆրանսերեն. Չարլզը «հակադարձել» է Թրամփին
16:05
Ես համարձակվում եմ ասել, որ եթե մենք չլինեինք, դուք կխոսեիք ֆրանսերեն. Չարլզը «հակադարձել» է Թրամփին
Սպահանի թունելներում պահվում է շուրջ 200 կգ մինչև 60% հարստացված ուրան. Գրոսի
15:49
Սպահանի թունելներում պահվում է շուրջ 200 կգ մինչև 60% հարստացված ուրան. Գրոսի
Անհապաղ ազատ արձակել Հայաստանի բոլոր քաղբանտարկյալներին. Արմեն Աշոտյան
15:12
Անհապաղ ազատ արձակել Հայաստանի բոլոր քաղբանտարկյալներին. Արմեն Աշոտյան