Չինաստանի իշխանությունները որոշել են պատժամիջոցներ կիրառել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի և նրա հարազատների դեմ՝ Թայվան կատարած այցի պատճառով, ասվում է Չինաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։
«Ի պատասխան արատավոր և սադրիչ գործողությունների՝ Չինաստանը որոշել է պատժամիջոցներ կիրառել Փելոսիի և նրա մերձավոր շրջապատի դեմ՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գործող օրենսդրությանը համապատասխան», – ասվում է զեկույցում։














