Լրահոս 24/7
05.08.2022

Դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի Արշակ Հակոբյանին գրավով ազատ արձակելու որոշման դեմ

Դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի Արշակ Հակոբյանին գրավով ազատ արձակելու որոշման դեմ

Դատախազությունը պատրաստվում է վերաքննիչ բողոք ներկայացնել ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանին գրավով ազատ արձակելու դատարանի որոշման դեմ:

Այս մասին «Արմենպրեսի» հարցին ի պատասխան հայտնել են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

« 2022 թվականի հուլիսի 22-ին վարույթն իրականացնող քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ մեղադրյալ Ա. Հակոբյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու համար: Դատարանի՝ 2022թ.-ի հուլիսի 29-ի որոշմամբ քննիչի միջնորդությունը բավարարվել է մասնակիորեն՝ Ա. Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի ժամկետը երկարացվել է մեկ ամսով (մինչև 2022թ.-ի օգոստոսի 29-ը):

Միաժամանակ , դատարանը բավարար է ճանաչել այլընտրանքային խափանման միջոցի հնարավորությունը  և Ա. Հակոբյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց  կիրառել է գրավը՝ գրավի չափը սահմանելով 562 միլիոն ՀՀ դրամը: Քրեական վարույթում առկա տեղեկությունների համաձայն ՝ գրավի հիշյալ գումարը վճարվել է և Հակոբյանը կալանքից ազատվել է»,- ասացին դատախազությունից:

Դատախազության հանրային կապերի բաժնից միաժամանակ տեղեկացրին, որ Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդության կապակցությամբ անցկացված դատալսումներին (խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանական կողմի միջնորդության քննարկմանը) դատավարական ղեկավարում իրականացնող դատախազական խմբի դատախազները չեն մասնակցել , հետևաբար նաև դիրքորոշում չէին կարող հայտնել:

«Իսկ մինչ այդ ՝ քրեական վարույթի ընթացքում , հսկողություն իրականացնող դատախազական խմբի դատախազների գնահատմամբ նախաքննության տվյալ փուլում բացի կալանքից , այլ խափանման միջոցն ի զորու չի եղել ապահովելու մեղադրյալի պատշաճ վարքագիծը , ինչով պայմանավորված՝ Ա. Հակոբյանի պաշտպանների կողմից ներկայացված՝ մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցը այլ՝ ավելի մեղմ խափանման միջոցով փոխելու վերաբերյալ չի բավարարվել: Ինչ վերաբերում է դատական ակտի բողոքարկմանը վերաբերող հարցադրմանը, ապա հայտնում ենք , որ դատարանի ՝ 2022թ.-ի հուլիսի 29-ի որոշումը 2022թ. օգոստոսի 1-ին ստացվել է ՀՀ գլխավոր դատախազությունում, այն ուսումնասիրվել է և ներկայումս նախապատրաստվում է վերաքննիչ բողոքի նախագիծ՝ դատական ակտն անհիմն լինելու պատճառով»,- հավելեցին դատախազությունից:

Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ Արշակ Հակոբյանը, 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ զբաղեցնելով ոստիկանության համապատասխան ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը եւ հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձ, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում դիտավորությամբ թաքցրել է հայտարարագրման ենթակա տվյալները, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի չհայտարարագրմանը, ինչպես նաեւ օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը` 22.007.259 ՀՀ դրամը:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված /երկու դրվագ/ հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերով գույքը դիտավորությամբ թաքցնելու և ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքի օրինականացման հատկանիշներով։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է