Սոչիում ավարտվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը, որը տևել է շուրջ 4 ժամ։ Բանակցություններին հաջորդել է երկու երկրների նախագահների համատեղ հայտարարությունը։
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները պայմանավորվել են ավելացնել երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալները։
Պուտինն ու Էրդողանն ընդգծել են Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի միջև հարաբերությունների վստահության կարևորությունը տարածաշրջանային և միջազգային կայունության հասնելու համար։
Հանդիպումից հետո ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Պուտինն ու Էրդողանը չեն քննարկել Ռուսաստանում «Բայրաքթարի» արտադրությունը կամ դրանց գնումը Ռուսաստանի կողմից։

















