Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը տեղեկացնում է, որ իրականացվել է «Եռաբլուր» զինվորական պանթեոնի մուտքի կամարից մինչև բլուրի աստիճանահարթակ 1.3 կմ հատվածի լուսավորության ցանցի կառուցման աշխատատանքները:

«Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի նախաձեռնությամբ` վարչական շրջանի ֆինանասական միջոցներով, իրականացվեց «Եռաբլուր» զինվորական պանթեոնի մուտքի կամարից` մինչև բլուրի աստիճանահարթակ 1.3 կմ հատվածի լուսավորության ցանցի կառուցման աշխատատանքները: Տարածքը երբեք լուսավորված չի եղել»,-գրել է նա։

















