Լրահոս
06.08.2022

Ռուսները խաղաղապահ չեն, նրանք շահագրգիռ կողմ են. նոյեմբերի 9-ի փաստաթուղթը շատ վատն է, բոլորս գիտենք. Արամ Սարգսյան

Ռուսները խաղաղապահ չեն, նրանք շահագրգիռ կողմ են. նոյեմբերի 9-ի փաստաթուղթը շատ վատն է, բոլորս գիտենք. Արամ Սարգսյան

Ռուսները խաղաղապահ չեն, նրանք շահագրգիռ կողմ են, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

«Նման իրավիճակներում միշտ նախընտրել եմ սեղմ հոդվածի ժանրը: Եվ, ուրեմն՝ որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը շատ վատն է, բոլորս գիտենք: Որ կողմերից յուրաքանչյուրը փորձում է յուրովի մեկնաբանել, տրամաբանական է: Որ ՌԴ-ն չի կարողանում, կամ չի ուզում արբիտրություն անել, արդեն փաստ է։ Ոմանք ասում են՝ եկեք ռուսներին համոզենք, որ մեր կողմից լինեն, որովհետև այլընտրանք չունենք, որովհետև խաղաղապահների հաջողված օրինակ չկա, որովհետև խաղաղապահներին փոխելը տարիներ է տևելու։ Ընդհանուր ենթատեքստում նրանց ասածը խորհրդարանական ընդդիմության ասածից չի տարբերվում, որ ասում են, թե Նիկոլին Պուտինը չի վստահում, հետևաբար Նիկոլին փոխենք, որ կարողանանք ՌԴ-ին համոզել։ Նման տեսակետները բոլոր առումներով խոցելի են: Նախ՝ դուք Ռուսաստանին ինչպե՞ս եք համոզելու, եթե ինքներդ հիմնավորում եք, որ այլընտրանք չունեք, ուզենք-֊չուզենք ռուսն է։ Այլընտրանք չունեցողին չեն օգնում, իրենց կամքն են պարտադրում։ Երկրորդ՝ այլընտրանք կար պատերազմից հետո (սկանդինավներին նկատի ունեմ), այլընտրանք կա նաև հիմա ՄԱԿ-ով և Մինսկի խմբի համանախագահների ներգրավումով։ Խաղաղարարների հաջողված օրինակներ էլ, իհարկե, կան, մանիպուլյացիա է հակառակը պնդելը, օրինակ Կիպրոսը, նույն Կոսովոն: Արցախում կանգնած խաղաղապահների տարբերակով խայտառակ տարբերակներն են քիչ, որ խաղաղապահի աչքի առաջ 100-ավոր գերիներ վերցնեն, կամ խաղաղապահը իր հարմարության համար տարածքներ հանձնի ու միշտ պարտված կողմինը։ Նախ՝ ռուսները խաղաղարար չեն, նրանք շահագրգիռ կողմ են և պատերազմով իրականություն են դարձրել իրենց համար շահեկան Լավրովյան պլանը, երկրորդ՝ խաղաղարար մանդատ կարող է տալ միայն ՄԱԿ-ը, և՝ երրորդ, խաղաղարարը բազմազգ պետք է լինի, որպեսզի ոչ թե մի երկրի, այլ համամարդկային շահ սպասարկի։ Ինչ վերաբերվում է խաղաղապահներին փոխելու ժամանակատարությանը, այսօրվա տեխնիկական հնարավորությունների պարագայում 1960 զինվոր, կամ եռակի ավելին, Արցախում տեղակայելը մեկ շաբաթվա խնդիր է: Կարևորը այլընտրանքին հասնելու ցանկությունն է, և այդ ի ցույց դնելու խիզախությունը, որովհետև ռուսները իրենց պայմանավորվածությունը դեռ պատերազմից առաջ ունեին, և դա մեզ հետ չէր։ Ասածս շատ պարզ է, ու այն մարդիկ, ովքեր քաղաքականության մեջ ներկա լինելու հայտ են ներկայացնում, գոնե այսքանը, կարծում եմ, պետք է հասկանան»,- գրել է Սարգսյանը:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է