ԵՄ դիվանագիտության ղեկավար Խոսեպ Բորելը օգոստոսի 18-ին Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչին և չճանաչված Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտիին հրավիրել է Բրյուսել՝ բանակցելու Կոսովոյում վերջին լարման կարգավորման շուրջ։
«Ես Սերբիայի նախագահ Վուչիչին և Կոսովոյի վարչապետ Կուրտիին օգոստոսի 18-ին հրավիրում եմ Բրյուսել՝ քննարկելու Պրիշտինայի և Բելգրադի միջև առաջընթացի ուղիները»:
Հուլիսի 31-ի երեկոյան իրավիճակը Կոսովոյում և Մետոհիայում կտրուկ սրվել է այն բանից հետո, երբ չճանաչված պետության ոստիկանությունը փակել է Սերբիայի հետ վարչական գծի անցակետը՝ երկուշաբթի օրվանից արգելք դնելով սերբական փաստաթղթերի վրա։ Ի պատասխան Կոսովոյի հյուսիսային հատվածի սերբերը ցույց են անցկացրել և փակել հիմնական մայրուղիները։ Տարածաշրջանի հյուսիսում գտնվող մի շարք քաղաքներում հնչել են օդային տագնապի ազդանշաններ։ Կոսովոյում ՆԱՏՕ-ի հովանու ներքո գործող միջազգային անվտանգության ուժերի ոստիկաններն ու անդամները տեղափոխվել են դեպի Իբար գետի կամուրջը, որը միացնում է Կոսովսկա Միտրովիցայի հյուսիսը և հարավը։

















