Լրահոս
06.08.2022

Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ՀՀ-ը ոչնչացնելու ռուս-թուրք-ադրբեջանական դանդաղ իրագործվող դավադիր պայմանավորվածություն է. Արման Բաբաջանյան

«Հանուն Հանրապետության»  կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երկու տարի կորցրինք «դաշնակցի» բանավոր խոստումների վրա հույսը դրած։ Բացի մի քանի տեղական և սփյուռքյան համատեղ, արժեքավոր, մասնավոր նախաձեռնություններից ոչինչ չձեռնարկեցինք, չպլանորեցինք։

Արդյունքում՝ երկիրը ստեղծված պայթյունավտանգ իրավիճակից դուրս բերելու ոչ քաղաքականություն կա, ոչ ռազմավարություն։

Չհավատացինք մեր կարողությունները զարգացնելու, պատերազմի ու պարտության շոկից ուշքի գալու, ոտքի կանգնելու, ոտքի մնալու ինքնուրույն հեռանկարին։

Բերեցինք մեզ հասցրինք այս հանգրվանին։ Կործանարար եզրագծին։

Արցախը պետք է պահել, Արցախը պետք է մնա հայկական։ Աղավոն, Բերձորը այսպիսի քստմնելի, ուժի սպառնալիքով, ձեռք բերված պայմանավորվածությունների խախտմամբ օգոստոսի 25-ին հանձնելուց հետո նոյեմբերի 9-ի հայտարարության անունը տալը, այդ փաստաթղթով նախատեսված դրույթները վկայաբերելը՝ դավաճանություն է։ Օգոստոսի 25-ից հետո Արցախի առջև ավելի մեծ մարտահրավերներ ու սպառնալիքներ են կանգնելու։

Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը Հայաստանը ոչնչացնելու ռուս-թուրք-ադրբեջանական դանդաղ իրագործվող դավադիր պայմանավորվածություն է։

Արցախի անվտանգության երաշխավորը հայ ժողովուրդն է, Արցախի պաշտպանության բանակն է, Հայաստանի զինված ուժերն են։ Ռուսները, բազմազգ խաղաղապահները, օկուպացիոն ուժերը չեն պաշտպանելու արցախցի մեր հայրենակիցներին։ Հակառակը պնդողները որոշել են հանձնել և Արցախը և Հայաստանը»,- գրել է նա:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36

Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56

Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39

Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14

Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26

Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51

Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23

Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38

TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52

Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17

Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53

Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18

Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54