Լրահոս
07.08.2022

Արցախի ժողովրդի դիմադրության ոգին կոտրված չէ, և մենք պատրաստ ու ունակ ենք ինքնապաշտպանության. Արտակ Բեգլարյան

Արցախի ժողովրդի դիմադրության ոգին կոտրված չէ, և մենք պատրաստ ու ունակ ենք ինքնապաշտպանության. Արտակ Բեգլարյան

Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է վերջին օրերի ադրբեջանական ագրեսիային և Բաքվի նկատմամբ Արցախի ու Հայաստանի արդյունավետ դիմադրությանն՝ ընդգծելով, որ «մեր միակ լուծումը Արցախի ու Հայաստանի ռազմավարական դիմադրության մակարդակը մշտապես ու արագ բարձրացնելն է»:

Արտակ Բեգլարյանը նշել է. «Վերջին օրերի ադրբեջանական ագրեսիայի ընթացքում մեր զինծառայողները բազմիցս դիմակայել են ադրբեջանական գրոհներին ու սադրանքներին: Ցավոք, հիմնականում ԱԹՍ-ների հարվածներից ունեցել ենք 2 զոհ և 19 վիրավոր: Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում Գուրգեն Գաբրիելյանի և Արթուր Խաչատրյանի հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում:

Այս դեպքերը հերթական անգամ ապացուցեցին՝ Արցախի ժողովրդի դիմադրության ոգին կոտրված չէ, և մենք պատրաստ ու ունակ ենք ինքնապաշտպանության.

Ադրբեջանը շարունակում է հայատյացության ու պատերազմի քաղաքականությունը՝ բացառելով հայ ազգի գոյությունն առնվազն Արցախում, իսկ ապագայում՝ նաև Հայաստանում.

Միջազգային ռազմաքաղաքական երաշխիքներն ու մեխանիզմները, հատկապես այս փխրուն աշխարհակարգի պայմաններում, ամբողջությամբ չեն ապահովում Արցախի ժողովրդի կայուն անվտանգությունը, և մենք ստիպված ու պարտավոր ենք շարունակաբար բարելավել մեր ռազմավարական դիմադրողականության մակարդակը.

Ադրբեջանի հայամերժ քաղաքականության պայմաններում հակամարտության ավարտը տեսանելի չէ, և Բաքուն փորձելու է պարբերաբար իրականացվող սադրանքների, իրավախախտումների ու տարաբնույթ ճնշումների միջոցով քիչ-քիչ էլ ավելի բարելավել իր ռազմաքաղաքական դիրքերը տարածաշրջանում ու հասնել Արցախի հայաթափմանը. Այդ նպատակի համար Ադրբեջանը կիրառում է տարբեր միջոցներ, ներառյալ՝

Ա) ուժի և ուժի սպառնալիքի կիրառում,

Բ) սեփական ռազմական կարողությունների շարունակական բարելավում,

Գ) Թուրքիայի ներքաշում տարածաշրջանային հարաբերությունների մեջ՝ սեփական օրակարգային հարցերով,

Դ) Արցախի մեկուսացման խորացում,

Ե) տարածաշրջանում ու աշխարհում Ադրբեջանի դերի ամրապնդմամբ ու կեղծ տեղեկատվական հոսքերով ադրբեջանական թեզերի ու շահերի առաջմղում,

Զ) հայության տարբեր հատվածների միջև պառակտման հրահրում ու խթանում,

Է) հայերի (առաջնահերթորեն՝ արցախահայության) շրջանում անօգնականության ու անելանելիության զգացողության սերմանում,

Ը) Արցախում ապրելու համար կարևոր պայմանների վատթարացում ու խոչընդոտում,

Թ) ՌԴ խաղաղապահ զորակազմի և ընդհանրապես Ռուսաստանի լծակների ու հնարավորությունների սահմանափակում տարածաշրջանում և հեղինակազրկում հատկապես հայերի շրջանում.

Քանի որ Արցախը բացառիկ նշանակություն ունի Հայաստանի և ողջ հայության համար և հաշվի առնելով վերոնշյալ վտանգները՝ մեր միակ լուծումը Արցախի և Հայաստանի ռազմավարական դիմադրողականության մակարդակի շարունակական ու արագ բարձրացումն է հատկապես հետևյալ ոլորտներում՝

Ա) կայուն անվտանգություն,

Բ) աճող ժողովրդագրություն,

Գ) զարգացող տնտեսություն,

Դ) որակյալ կրթություն,

Ե) արդյունավետ կառավարում,

Զ) ազգային գաղափարախոսություն,

Է) պրագմատիկ միջազգային հարաբերություններ.

Այս ամենին հասնելու համար մեզ անհրաժեշտ է Արցախի հայկական ապագայի և հայոց պետականության զարգացման ու զորացման շուրջ ապահովել համազգային կայուն ու գործնական համախմբում.

Եթե կորցնենք Արցախը, ապա կշրջենք հայոց պատմության եթե ոչ վերջին, ապա նախավերջին էջը:

Այս հարցերի և հայ ազգի համար Արցախի բացառիկ կարևորության (Արցախականության) ու Արցախի ապագայի շուրջ իմ ավելի մանրամասն մտորումները կներկայացնեմ առաջիկայում՝ ծավալուն հոդվածով»:

Լրահոս
2850 զինծառայող բնակարան կստանա, հիփոթեքային վարկերը հիմնականում կֆինանսավորի Կառավարությունը
12:58
2850 զինծառայող բնակարան կստանա, հիփոթեքային վարկերը հիմնականում կֆինանսավորի Կառավարությունը
Պետպատվերով գնում ես, ասում են 1 ամսից արի, 1 ամսից գնում ես՝ ասում են, տեղ չկա. Ծառուկյան
12:37
Պետպատվերով գնում ես, ասում են 1 ամսից արի, 1 ամսից գնում ես՝ ասում են, տեղ չկա. Ծառուկյան
Նախիջևանը և Արարատը թուրքերին հանձնած Ռուսաստանին նրանք անվանում են բնական դաշնակից. Ղազարյան
12:24
Նախիջևանը և Արարատը թուրքերին հանձնած Ռուսաստանին նրանք անվանում են բնական դաշնակից. Ղազարյան
Երեքիդ էլ վերջում քցելու են, ավելի լավ ա խնայեք ձեր փողերը. Գալջյան
11:57
Երեքիդ էլ վերջում քցելու են, ավելի լավ ա խնայեք ձեր փողերը. Գալջյան
Հայաստանը ստորագրել է խաղաղության խորհրդի կանոնադրությունը
11:39
Հայաստանը ստորագրել է խաղաղության խորհրդի կանոնադրությունը
Փորձել են ՌԴ-ից 72 մլն ռուբլի ներմուծել
11:19
Փորձել են ՌԴ-ից 72 մլն ռուբլի ներմուծել
Մակրոնը մայիսի 5-ին կլինի Գյումրիում և կմասնակցի համերգի
11:10
Մակրոնը մայիսի 5-ին կլինի Գյումրիում և կմասնակցի համերգի
Ադրբեջանը կապահովի Հայաստան մեկ այլ բեռնափոխադրման տարանցումը
11:05
Ադրբեջանը կապահովի Հայաստան մեկ այլ բեռնափոխադրման տարանցումը
9 միլիոն դրամ` 4 օրում 4 նյութ գովազդելու համար
10:55
9 միլիոն դրամ` 4 օրում 4 նյութ գովազդելու համար
Զբոսաշրջության կոմիտեի նախագահի անունից տարածվող «գաղտնի» նամակը կեղծ է
20:17
Զբոսաշրջության կոմիտեի նախագահի անունից տարածվող «գաղտնի» նամակը կեղծ է
Ինչ են քննարկել Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը Երևանում
19:28
Ինչ են քննարկել Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը Երևանում
Իրանի հակամարտությունն ԱՄՆ-ի և Իսրայելի հետ ավարտված չէ․ Խաթիբզադե
16:57
Իրանի հակամարտությունն ԱՄՆ-ի և Իսրայելի հետ ավարտված չէ․ Խաթիբզադե
Առաջարկում է վերանայել տարիքով պայմանավորված աշխատանքային պայմանագիրը լուծելու հիմքը
16:44
Առաջարկում է վերանայել տարիքով պայմանավորված աշխատանքային պայմանագիրը լուծելու հիմքը
Չպետք է նստեք կաբինետներում, պետք է շրջեք ու լսեք մարդկանց. Ծառուկյանը՝ թիմակիցներին
16:19
Չպետք է նստեք կաբինետներում, պետք է շրջեք ու լսեք մարդկանց. Ծառուկյանը՝ թիմակիցներին
Ես համարձակվում եմ ասել, որ եթե մենք չլինեինք, դուք կխոսեիք ֆրանսերեն. Չարլզը «հակադարձել» է Թրամփին
16:05
Ես համարձակվում եմ ասել, որ եթե մենք չլինեինք, դուք կխոսեիք ֆրանսերեն. Չարլզը «հակադարձել» է Թրամփին