Չինաստանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում խուսափել տարածաշրջանում իրավիճակի սրումից։ Այս մասին օգոստոսի 8-ին ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը։
«Մենք հուսով ենք, որ երկու կողմերն էլ կպահպանեն հրադադարի պայմանավորվածությունները և կխուսափեն իրավիճակի հետագա սրումից»,- ասել է Վենբինը։
Նա նշել է, որ երկու հանրապետություններն էլ բարեկամ են Չինաստանին։ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ներկայացուցիչը հույս է հայտնել, որ Բաքուն և Երևանը քաղաքական երկխոսության շրջանակներում հնարավորություններ կգտնեն լուծելու տարաձայնությունները։

















