Լրահոս 24/7

Բեռլինը բացառում է «Հյուսիսային հոսք-2» գազատար խողովակաշարի շահագործումը

Պաշտոնական Բեռլինը բացառում է Ռուսաստանից Բալթյան ծովի հատակով մինչև Գերմանիա կառուցված «Հյուսիսային հոսք-2» գազատար խողովակաշարի շահագործումը: Այդ մասին ասել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշտրայտը:

«Այո, ես հաստատում եմ, որ այդ գազատարը չի աշխատի: Ակնհայտ է, որ ռուսական գազի մատակարարման կրճատումը բոլորիս համար լուրջ մարտահրավեր է»,- ասել է Հեբեշտրայտը:

Միաժամանակ նա ընդգծել է, որ կառավարությունը տարբեր միջոցներ, այդ թվում՝ հեղուկ գազի ընդունման տերմինալների կառուցում է ձեռնարկել՝ ծանր իրավիճակից խուսափելու համար:

«Մենք միանշանակ Ուկրաինայի կողմից ենք և շարունակելու ենք սատարել պատժամիջոցների քաղաքականությանը: Պարզ է, որ «Հյուսիսային հոսք-2» խողովակաշարը գործարկելու հարցը լուծված չէ և ներկայիս ժամանակաշրջանում չի լուծվի»,- ասել է կառավարության ներկայացուցիչը:

Թիվ 1

Recent Posts

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

25 minutes ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

38 minutes ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

57 minutes ago

Արագածոտնի թեմի առաջնորդի խափանման միջոցը փոխվեց

ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է. հայտնել է փաստաբան Արա…

1 hour ago

Սամվել Կարապետյանը կլինի իր կուսակցության վարչապետի թեկնածուն

Ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն ինքն է՝ Սամվել Կարապետյանը. հայտարարվել…

1 hour ago

ԵՄ-ն խանգարում է Կիևին զիջումների գնալ կարգավորման հարցում. Զախարովա

Հենց Եվրամիությունն է, որ խանգարում է Կիևի ռեժիմին զիջումների գնալ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար: Այս…

2 hours ago