

Հնդկաստանի Չեննայ քաղաքում ավարտին է մոտենում Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադան: Նախավերջին՝ 10-րդ տուրում, Հայաստանի տղամարդկանց հավաքականը 3:1 հաշվով առավելության է հասել Ադրբեջանի նկատմամբ:
Տղամարդկանց հավաքականի կազմում իրենց պարտիաները հաղթանակներով են ավարտել Գաբրիել Սարգսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը: Սարգսյանը սև խաղաքարերով 67-րդ քայլում հաղթանակի է հասել Շահրիյար Մամեդյարովի նկատմամբ, իսկ Հովհաննիսյանը 51-րդ քայլում պարտության է մատնել Նիյաթ Աբասովին։
Հրանտ Մելքումյանը և Մանուել Պետրոսյանը ոչ-ոքի են ավարտել իրենց պարտիաները:
Այս հաղթանակի շնորհիվ Հայաստանի հավաքականն իր միավորների թիվը հասցրել է 17-ի:
Հայաստանի հավաքականը նախորդ տուրերում հաղթել էր Մադագասկարին (4:0), Անդորրային (3:1), Եգիպտոսին (2,5:1,5), Ավստրիային (3:1), Անգլիային (2,5:1,5), Հնդկաստանի երկրորդ թիմին (2,5:1,5), Հնդկաստանի գլխավոր թիմին (2,5:1,5), ոչ-ոքի էր խաղացել ԱՄՆ-ի հետ և զիջել միայն Ուզբեկստանին (1:3):
10-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականի մրցակիցը ևս Ադրբեջանի թիմն է: Հանդիպմանը հայտավորված են Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանը, Լիլիթ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը:
Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադայում կանցկացնի 11 տուր:
Հենց Եվրամիությունն է, որ խանգարում է Կիևի ռեժիմին զիջումների գնալ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար: Այս…
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը սույն թվականի փետրվարի 11-ին մասնակցել է Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձի…
«8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում»,- «Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսի ժամանակ հայտարարեց…
ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով: …
Ամերիկացի գործարար Իլոն Մասկը X սոցիալական հարթակում գրել է, որ դժվար է պատկերացնել ավելի մեծ…
2025 թվականը առաջին տարին է, երբ Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիների թիվը շուրջ 8,600-ով ավելին է,…