ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Լինդա Սանչեսը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիվ գործողություններն Արցախի ժողովրդի դեմ:
«Անհանգստացած եմ տեղեկություններով այն մասին, որ Ադրբեջանը խախտել է հրադադարի մասին պայմանավորվածությունը և չհրավիրված հարձակում է սկսել Արցախի ժողովրդի դեմ»,- գրել է նա Թվիթերի իր էջում՝ Ադրբեջանին կոչ անելով անհապաղ դադարեցնել ագրեսիան:
«Ես խստորեն դատապարտում եմ Ադրբեջանի ագրեսիան և միանում եմ միջազգային հանրության կոչին տարածաշրջանում ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման վերաբերյալ», – գրել է ԱՄՆ կոնգրեսականը։














