Երևանի Կենտրոնում՝ Աբովյան 50/5 հասցեում գտնվող, նախկինում Երիտասարդական հիմնադրամին պատկանող շենքը ձեռք է բերելու Երևանի պետական բժշկական համալսարանը։ ՍիվիլՆեթի հարցին ի պատասխան այդ մասին հայտնել է Պետական գույքի կառավարման կոմիտեի մամուլի քարտուղար Գեղամ Ասատրյանը։
Օգոստոսի 8-ին կոմիտեում կայացել է աճուրդ, որի միակ մասնակիցը եղել է Բժշկական համալսարանը, նա էլ ճանաչվել է հաղթող։ Աճուրդի մեկնարկային գինը կազմել է մոտ 1,4 մլրդ դրամ, սա էլ կլինի գործարքի գինը։ Տասնօրյա ժամկետում համալսարանը համապատասխան վճարում է իրականացնելու, որից հետո կկնքվի առքուվաճառքի պայմանագիր։
ԵՊԲՀ-ի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատել է, որ շենքի գնորդը լինելու է համալսարանը, մտադիր են այս շենքն օգտագործել որպես համալսարանի մաս։
«Այդ շենքում տեղակայվելու են արտասահմանցիների համար նախատեսված ֆակուլտետներ, քանի որ Բժշկական համալսարանում արտասահմանցիների քանակը շուրջ 41 տոկոս է»,- ասաց Դանիելյանը՝ շեշտելով, որ Երիտասարդական հիմնադրամի այս շենքը ԵՊԲՀ-ն ձեռք է բերելու իր միջոցներով, համալսարանը ֆինանսական որևէ խնդիր չունի և 1000 խոշոր հարկատուների ցանկում է։
Այս շենքը 2010-ից Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի գրասենյակն էր, 2019-ից սկսվեց հիմնադրամի լուծարման գործընթաց։ Հիմնադրամի լուծարման դատական գործի տեղեկությունների համաձայն՝ շենքի կադաստրային արժեքը 273,5 մլն դրամ է։ Շենքի ընդհանուր մակերեսը մոտ 1200 քառակուսի մետր է, իսկ հողամասինը՝ 476:
Աղբյուրը՝ civilnet.am
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 31-ին՝ ժամը 11։10-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են…
Մարտի 31-ին Արտաքին գործերի նախարարություն է կանչվել Ադրբեջանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը կառավարությունում հյուրընկալել են պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի…
Տարածաշրջանային այցով Երևանում գտնվող Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն իր սոցիալական ցանցերում ԼՂ դրոշով լուսանկար է…
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանից հայտնում են, որ այսօր՝ մարտի 31-ին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Զվարթնոց…
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մարտի 31-ին ընդունել է մեր…