Լրահոս 24/7
09.08.2022

Ուկրաինայում ՀՀ դեսպանն այցելել է Զապորոժիեի և Դնեպրոպետրովսկի մարզեր

Ուկրաինայում ՀՀ դեսպանն այցելել է Զապորոժիեի և Դնեպրոպետրովսկի մարզեր

Օգոստոսի 8-ին և 9-ին ՀՀ դեսպան Վ.Կարապետյանը Հայ Առաքելական Եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի ու Ուկրաինայի հայերի միության նախագահի տեղակալ Դավիթ Մկրտչյանի հետ համատեղ այցելեց Զապորոժիեի և Դնեպրոպետրովսկի մարզեր:

Այցելության հիմնական նպատակը՝ տեղի հայ համայնքների հետ հանդիպումն էր, ռազմական գործողությունների կիզակետում գտնվող համայնքային կառույցներին դեսպանության կողմից աջակցությունն ու քաջալերումը: Համայնքների ներկայացուցիչների հետ հանդիպումները տեղի ունեցան Զապորոժեի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարող տարածքում և Դնիպրոյի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարևանությամբ Վարդուհի մշակութային կենտրոնում։

Զապորոժիեում համատեղ պատարագին, ապա դեսպանի հետ հանդիպմանը մասնակցեցին մարզի տարբեր հոգևոր թեմերի առաջնորդներ`Ուկրաինայի ուղղափառ, Հույն կաթոլիկ և Հռոմեա-կաթոլիկ եկեկեղեցու եպիսկոպոսներ: 

Ջերմ և անմիջական զրույցների ընթացքում դեսպան Կարապետյանը անդրադարձավ հայ-ուկրաինական հարաբերություններին, պատմեց Հայաստանում տեղի ունեցող զարգացումների մասին, խոսեց դեսպանատան գործունեության մասին: Նա նաև ծանոթացավ Դնիպրոյում և Զապարոժեիում ՀՀ քաղաքացիների խնդիրներին, կազմակերպեց խորհրդատվություններ հյուպատոսական բնույթի տարատեսակ հարցերի կապակցությամբ:

Դեսպանը վստահեցրեց հավաքվածներին, որ դեսպանությունը շարունակելու է համակողմանի աջակցել այն քաղաքացիներին, որոնք ունեն դրա կարիքը: Զապորոժիեում Վ. Կարապետյանը նաև հանդիպումներ ունեցավ մարզպետի առաջին տեղակալ Վիտալի Սիվոլապի և փոխքաղաքապետ Անատոլի Վասյուկի հետ։ Վերջիններս, մասնավորապես, բարձր գնահատական տվեցին հայ համայնքի ամենօրյա աշխատանքին։

Համայնքի ջանքերին դեսպան Կարապետյանը և պատվիրակության անդամները ականատես եղան Սուրբ Աստվածածին եկեղեցում, երբ համայնքի ներկայացուցիչները կազմակերպել էին մարդասիրական օգնության բաժանում հարյուրավոր մարդկանց, որոնք ռազմական գործողությունների պատճառով ընկել են ծանր կացության մեջ։ Մարդասիրական այդ օգնությունը համայնքի կողմից տրամադրվում է ամեն օր: 

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է