Լրահոս 24/7

Հայկական ստարտափը նորարարություն կկիրառի ֆիշինգի ինդուստրիայի դեմ պայքարում․ TechCrunch

Հայկական EasyDMARC ստարտափը մտադիր է նորարարություն կիրառել ֆիշինգի բազմամիլիարդանոց ինդուստրիայի դեմ պայքարում, գրում է TechCrunch-ը։

Պարբերականը պատմում է Գերասիմ Հովհաննիսյանի և Ավագ Առաքելյանի հիմնած ընկերության մասին։

Այսպես կոչված DMARC-ը, կամ «Դոմենի հիման վրա հաղորդագրությունների աուտենտիֆիկացումը, հաշվետվությունը և համապատասխանությունը» (Domain-based Message Authentication, Reporting, and Conformance) տեխնիկական ստանդարտ է, նախատեսված էլփոստից օգտվողներին սփամից, սփուֆինգից և ֆիշինգից պաշտպանելու համար։ Արագ աճող DMARC-ն այժմ անում է այն, ինչ ժամանակին https-ն արել է Ինտերնետի համար և՝ առավել անվտանգ է դարձնում էլեկտրոնային փոստը։

Դեռևս 2016-ին Գերասիմ Հովհաննիսյանը տեղեկատվական անվտանգության ոլորտի խորհրդատու էր, երբ նրան խնդրեցին ուսումնասիրել էլեկտրոնային փոստով բազմամիլիարդանոց ընկերության վրա լուրջ ֆիշինգային հարձակման հետևանքները։

Նա ուսումնասիրեց էլփոստի պաշտպանության նորագույն տեխնոլոգիաները և որոշեց, որ բազում լուծումներ գոյություն ունեն, սակայն, դրանցից ոչ մեկը DMARC-ը չի ներկայացրել բիզնեսում որպես հարաբերականորեն պարզ օգտագործման պրոդուկտ։ Ուստի նա ընկերության հիմնադիր Ավագ Առաքելյանի հետ 2018-ին գործարկել է իր ստարտափը՝ ուղղված այդ խնդրի լուծմանը։

Արդյունքում EasyDMARC-ը ներկայացնում է B2B SaaS լուծումը, որը պարզեցնում է էլփոստի աուտենտիֆիկացումը փոքր ու միջին բիզնեսի համար էլփոստի դոմենի և ենթակառուցվածքների պաշտպանության, ֆիշինգից և փոստի առաքումների ավելացումից պաշտպանության հաշվին։ Ստարտափն անում է դա, հետևելով, որ բիզնեսը համար լինեն անվտանգության ուղեցույցներ, որոնք նաև թույլ չեն տալիս հաքերներին ֆիշինգային էլեկտրոնային նամակներ ուղարկել իրենց անունից։

Ստարտափը մոտ 30,000 հաճախորդ ունի 130 երկրից և վերլուծել է 9 մլրդ էլեկտրոնային նամակ։

EasyDMARC-ը 2-3 մլն դոլար է ներգրավել Acrobator Venture-ի, Formula VC-ի և հանրային անվտանգության չնշված ամերիկյան ընկերության գլխավորած փուլում։

Նշվում է, որ գործարքը կարևոր փուլ է հայկական տեխնոլոգիական ստարտափների էկոհամակարգում, քանի որ և Հովհաննիսյանը, և Առաքելյանը Picsart-ի նախկին աշխատակիցներ են։ ‌

Թիվ 1

Recent Posts

ՀՀ-Իրան հարաբերությունները շարունակելու են զարգանալ բարեկամական ոգով. Մհեր Գրիգորյան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը սույն թվականի փետրվարի 11-ին մասնակցել է Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձի…

13 minutes ago

8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում. Նարեկ Կարապետյան

«8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում»,- «Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսի ժամանակ հայտարարեց…

31 minutes ago

Երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով

ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով: …

52 minutes ago

Այլմոլորակայինների հետ հանդիպումը միանգամայն իրական է. Մասկ

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը X սոցիալական հարթակում գրել է, որ դժվար է պատկերացնել ավելի մեծ…

1 hour ago

2025 թվականի արդյունքներով արտագաղթը փոխարինվել է ներգաղթով. Նիկոլ Փաշինյան

2025 թվականը առաջին տարին է, երբ Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիների թիվը շուրջ 8,600-ով ավելին է,…

1 hour ago