Լրահոս 24/7

Հայաստանում ռուսական ալիքների հեռարձակումը չի դադարեցվել

Երեկ՝ «168.am»-ի «Պրեսսինգ» հաղորդման ընթացքում, ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը խոսեց «Նիկոլ Փաշինյանի հակառուսական գործողությունների մասին»։ 

«Ժամանակին մտածում էինք, որ Նիկոլ Փաշինյանը․․․ Ռուսաստանի հետ հարաբերությունների անկման համատեքստում, օրինակ, չդիմավորեց Պուտինին օդանավակայանում, տարատեսակ հակառուսական հայտարարություններ արեց, մեդիայից կտրեց ռուսական ալիքների հեռարձակումը»։

Այս մասին ուսումնասիրություն է կատարել Ինֆոքոմը և արձանագրել, որ Գառնիկ Դավթյանը, սակայն, սխալվում է․ Հայաստանում ռուսական ալիքների հեռարձակումը չի դադարեցվել։

2020-ին, երբ պետք է ընդունվեր «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքը, խոսակցություններ կային, որ օրենքի նախագիծը հակառուսական է։ Պատճառը օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ կետն էր, որով սահմանվում էր․ «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա կարող են ստանալ միայն Հայաստանի Հանրապետությունում գործող Հեռարձակողները, եթե այլ բան նախատեսված չէ մինչև սույն դրույթն ուժի մեջ մտնելը կնքված միջազգային պայմանագրով»:

2020-ի դրությամբ գործող օրենսդրությամբ օտարերկրյա լրատվամիջոցները կարող էին լիցենզիա ստանալ։ Նոր օրենքով սահմանվում էր, որ օտարերկրյա լրատվամիջոցները չեն կարող հանրային մուլտիպլեքսում հեռարձակվելու լիցենզիա ստանալ։ Այս լրավտամիջոցները, սակայն, Հայաստանում կարող են գործել պայմանագրի հիման վրա։

Օրենքի նախագծին 2020-ին անդրադարձել էր նաև Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը․ «Այս հարցը Հայաստանի՝ որպես ինքնիշխան պետության, ներքին գործն է։ Միևնույն ժամանակ, նոր օրենքն ուղղակիորեն կանդրադառնա Հանրապետությունում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման ճակատագրի վրա»: 

«Ազատության» եթերում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) նախագահ Տիգրան Հակոբյանը հերքել էր, որ նախագծով ենթադրվում է փակել ռուսական ալիքները։

«Բոլոր երկրները ունեն հանրային մուլտիպլեքս, որը եթե մենք համեմատենք սպառողական զամբյուղի հետ, այնտեղ մտնում է տեղեկատվական այն նվազագույն զամբյուղը, որը ցանկացած մարդ Հայաստանում, ով ունի հեռուստացույց, կարող է տեղեկատվական ապրանքը սպառել: Այստեղ պետությունը երաշխավորում է, որ յուրաքանչյուր Հայաստանի քաղաքացի կստանա այն նվազագույն փաթեթը տեղեկատվության, որն ինքը երաշխավորում է: Դա հանրային մուլտիպլեքսն է, որտեղ այսօր, բացի տեղական հեռուստաընկերություններից, հեռարձակվում են նաև օտար հեռուստաընկերություններ: Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ աշխարհում որևէ այլ երկիր չկա, որտեղ հանրային մուլտիպլեքսում լինեն հասարակական, քաղաքական ուղղվածություն ունեցող օտար հեռուստաալիքներ:

Խնդիրը նոր օրենքով կարգավորում է հենց այդ հանրային մուլտիպլեքսը, որտեղ օտար հեռարձակողները կարող են հեռարձակվել միայն միջպետական կամ միջկառավարական կամ միջազգային պայմանագրերով: Խոսքը չի գնում փակելու մասին, հարյուրավոր օտար հեռարձակողների մասին, որոնք առկա են կաբելային ցանցերում, արբանյակներում և այլն, խոսքը գնում է միայն հանրային մուլտիպլեքսի մասին»,- նշել էր ՀՌՀ նախագահը:

 «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքն ուժի մեջ մտավ 2020-ի օգոստոսի 7-ին։

2011-ին տրամադրված լիցենզիաներով Հայաստանում հեռարձակվում էին ռուսական «РТР планета», «Первый канал» և «Культура» հեռուստաալիքները։ «РТР планета»-ն հեռարձակվում է ՀՀ ողջ տարածքում, մյուսները՝ մայրաքաղաք Երևանում։ Հայաստանում հեռարձակվում էր նաև ռուսական «Мир»-ը, սակայն միջպետական պայմանագրի հիման վրա։

ՀՌՀ-ի՝ 2021-ի տարեկան հաղորդման մեջ նշվում է․ «Մինչև «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի ուժի մեջ մտնելն օտարերկրյա տեսալսողական ծրագրերը Հայաստանի Հանրապետության տարածքում հեռարձակվում էին լիցենզիայի հիման վրա, սակայն 2021 թվականից հանրային մուլտիպլեքսում օտարերկրյա տեսալսողական ծրագրերի հեռարձակումներն իրականացնում են առանց լիցենզիայի՝ միջպետական պայմանագրի հիման վրա»:

Տարեկան հաղորդումից նաև տեղեկանում ենք, որ ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև 2020 թ․ դեկտեմբերի 30-ին կնքվել է «Զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիր, որի համաձայն՝ յոթ տարի ժամկետով հեռարձակվում են նախկինում լիցենզիայի հիման վրա հեռարձակված հեռուստաընկերությունները: Միջպետական պայմանագրով հեռարձակվում է նաև «Мир»-ը։

Մինչև նոր օրենքի ընդունումը Հայաստանի հանրային մուլտիպլեքսում հեռարձակվում էր նաև ամերիկյան CNN-ը։ 2021-ից, սակայն, CNN-ն այլևս չի հեռարձակվում։ ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը նշել էր՝  պատճառն այն է, որ ԱՄՆ–ում պետական հեռուստաընկերություններ չկան, և ԱՄՆ–ն չի կարող, ի տարբերություն Ռուսաստանի, Հայաստանի հետ միջպետական պայմանագիր կնքել։

Այսպիսով, «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի ընդունումից հետո Հայաստանում օտարերկրյա լրատվամիջոցները լիցենզիա չեն կարող ստանալ, սակայն կարող են գործել միջպետական պայմանագրերի հիման վրա։ Իսկ մինչև օրենքի ընդունումը Հայաստանում հեռարձակված ռուսական հեռուստաալիքները շարունակում են հեռարձակվել նաև հիմա՝ արդեն միջպետական պայմանագրի հիման վրա։

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանում հայտարարել են ՀՀ-ի հետ սահմանին զգոնությունն ուժեղացնելու մասին

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանձնարարել է ուժեղացնել զորքերի զգոնությունը Հայաստանի հետ սահմանին: Այս մասին…

37 mins ago

Սուրեն Պապիկյանն այցելել է սահմանագոտի

Հոկտեմբերի 12-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ ԵՊՀ պատվիրակությունը բուհի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի գլխավորությամբ այցելել…

1 hour ago

Ժնևում ներկայացվել են ՀՀ-ի քաղաքաշինության ոլորտում ընթացող բարեփոխումները

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը Շվեյցարիայի Ժնև քաղաքում մասնակցել է Միավորված ազգերի կազմակերպության Եվրոպական…

2 hours ago

Կոպիրկինն այցելել է 102-րդ ռազմաբազա

Հոկտեմբերի 10-ին Հայաստանում Ռուսաստանի Դեսպան Ս.Պ. Կոպիրկինը աշխատանքային այց է կատարել ք. Գյումրի: Շիրակի մարզի…

2 hours ago

ԼՂ հայերի համար 30 մլն եվրո կավելացնենք ՀՀ կառավարության բյուջեում. Մարագոս

Մենք եվրոպական խորհրդից ստացել ենք կոնկրետ առաջադրանք, որ զարգացնենք ՀՀ և Եմ միջև հարաբերությունները տարբեր…

4 hours ago

Ռուսաստանը խոշոր հակագրոհ է ձեռնարկել Կուրսկի շրջանում

Ռուսական զորքերը նոր հարձակում են սկսել Կուրսկի շրջանի մի քանի հատվածում և ճեղքել ուկրաինական պաշտպանական…

5 hours ago