

Չորեքշաբթի օրը օդային և ծովային փրկարարական գործողություն է իրականացվել այն բանից հետո, երբ շուրջ 50 մարդ անհետացել է Էգեյան ծովում միգրանտների նավակի խորտակման հետևանքով, հայտնում է Հունաստանի առափնյա պահպանությունը:
Նավը խորտակվել է լուսադեմին Կարպատոս և Հռոդոս կղզիների մոտ այն բանից հետո, երբ երեքշաբթի օրը նավարկվել է Անթալիայից, հարավային Թուրքիա, շարժվելով դեպի Իտալիա:
«Ըստ 29 փրկվածների հայտարարության՝ նավի վրա եղել է 80 մարդ, հետևաբար մինչև 50 մարդ անհետ կորել է», – AFP-ին հայտնել է առափնյա պահպանության մամուլի ծառայության աշխատակիցը։
Սակայն պետական ERT հեռուստաալիքը հայտնել է, որ նավում գտնվող մարդկանց թիվը եղել է 30-ից 60-ի միջև:
Առափնյա պահպանության խոսնակ Նիկոս Կոկալասը հեռուստաալիքին ասել է. «Հնարավոր չէ, որ նավը կարող էր տեղափոխել 80 միգրանտի։ Խոսքն ավելի քիչ թվի մասին է»։
Առևտրային նավագնացության նախարար Յանիս Պլաքիոտակիսի կողմից պատվիրված փրկարարական աշխատանքները, ըստ առափնյա պահպանության հայտարարության, ներառում էին չորս նավ, որոնք արդեն նավարկում են հարավային Էգեյան ծովում, առափնյա պահպանության երկու պարեկային նավ և հունական օդուժի ուղղաթիռ:
Ուժեղ քամիները՝ ժամում մինչև 50 կիլոմետր արագությամբ (30 մղոն/ժ) խոչընդոտում էին գործողությունը, ասել է Կոկալասը Skai ռադիոկայանին:
«Նավ խորտակվածներից շատերը փրկարարական բաճկոններ չէին կրում»,- ասել է Կոկալասը։
Առափնյա պահպանության կողմից հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է բանակային ուղղաթիռը փրկում երկու փրկվածների ծովից և տեղափոխում Կարպատոս:
Եվս 27 մարդ ցամաք է տեղափոխվել լցանավով, որը միացել է որոնողական աշխատանքներին Կոս կղզու մոտ, հայտնել է առափնյա պահպանությունը:
Աղբյուրը՝ barrons.com
Թարգմանեց՝ Աստղ Խաչատրյանը
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…