Լրահոս 24/7
11.08.2022

Արդեն որերորդ անգամ ու որերորդ տեղից լսում եմ, թե ինչ գարշելի ստեր են տարածվում ՔՊ-ի և իմ մասին. Ալեքսանյան

Արդեն որերորդ անգամ ու որերորդ տեղից լսում եմ, թե ինչ գարշելի ստեր են տարածվում ՔՊ-ի և իմ մասին. Ալեքսանյան

Արդեն որերորդ անգամ ու որերորդ տեղից լսում եմ, թե ինչ գարշելի ստեր են տարածվում ՔՊ-ի և մասնավորապես իմ մասին «սարաֆանային ռադիոյի» միջոցով։  Այս մասին գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

«Այն, որ արդեն մի քանի տարի է, ինչ Հայաստանում գործում է հստակ կանոնակարգված ժամավճարով «սարաֆանային ռադիո» ոչ մեկի համար գաղտնիք չէ։ Կան կոնկրետ վճարվող տիկնայք և պարոնայք, որոնք կամ նստում են հանրային տրանսպորտ երկու-երեք հոգով և սկսում շատ բարձր ձայնով ընդդիմադիր մտքի փառահեղ ապուշություններ դուրս տալ օրական մի քանի ավտոբուսում ու մի քանի անգամ, կամ տաքսու վարորդներ են, որոնք ունեն ստաբիլ արտահայտություններ որոնցով խոսակցություն են բացում ու սկսում նույնական նախադասությունների ջրիկ հոսքը թափել ուղևորի վրա։

Օրվա վերջում էլ ինչ-որ եղանակով իրենց տերերին են ուղարկում արված աշխատանքի ապացույցը ու ստանում հասանելիք դրամը։ Այս երևույթին մեր քաղաքացիները հանդիպում են հիմնականում Հայաստանի խոշոր քաղաքներում ու գրեթե 100% ճշտությամբ ճանաչում դրանք։ 

Այս «աշխատավորների» տարածած անհեթեթությունները մարդկանց գլուխներում ամրապնդելու համար էլ գործի է դրվում ֆեյքերի դիվիզիան, ինչ-որ անբարոյական դուրսպրծուկներ էլ այս երևելիների բանավոր տարածածը տարածում են սոցիալական ցանցերում՝ տեքստային տարբերակով։ 

Ու հիմա էլ սրանց մտքի վերջին գագաթը «Վահագն Ալեքսանյանը մի տեղ խմած ասել է, որ….. ու ինքն էլ ուզում է ՔՊ-ից դուրս գալ, բայց վախենում է, որ իրեն կխփեն»։ Առաջին հայացքից այս հիմարությանը անդրադառնալ նույնիսկ պետք չէ, բայց վերջին երկու-երեք օրվա մեջ արդեն հինգերորդ մարդուց եմ լսել, որ նման անհեթեթություն է տարածվում, ֆեյսբուքում էլ կա ինչ-որ անանուն մեկի տարածած նմանատիպ գրառում ֆեյքերի ու տարատեսակ արարածների հարյուրավոր կիսումներով։ 

Հիմա, սիրելի ընկերներ, «Վահագը ասել է, որ….» մասին անդրադառնալ նույնիսկ չարժի, բայց այ ՔՊ-ից դուրս գալու ու «խփվելուց» վախենալու մասով թույլ տվեք ասել, որ ձեր խոնարհ ծառան ոչ միայն ՔՊ անդամ է, այլև ՔՊ վարչության անդամի թեկնածու ու սրանով, կարծում եմ՝ ամեն ինչ ասված է, իսկ այ «սարաֆանային ռադիոյի» ինֆոտեռորիստների դեմ լավագույն պայքարի միջոցը պիտի լինի նրանց տեսանկարահանելն ու հանրայնացնելը։ Հանգիստ օգտվեք այդ միջոցից, տարածեք սոցիալական ցանցերով ու կտեսնեք, թե քանի հարյուր մարդ է պատմում, որ նույն դերակատարներից լրիվ նույն տեքստերը լսել է մեկ ուրիշ ավտոբուսում ձեր լսելուց մեկ ժամ անց»,-գրել է նա։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է