Հենաշարժական, տեսողական և հոգեկան (մտավոր) խնդիրներով ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձինք, ում ընտանիքը հաշվառված է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում և ունի 10-ից բարձր անապահովության միավոր, կկարողանան օգտվել անձնական օգնականի ծառայությունից։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից:
Մեկ այլ կարգավորմամբ՝ կապահովվի հաշմանդամություն ունեցող անձանց՝ աշխատավայրում և ուսումնական հաստատությունում խելամիտ հարմարեցումների իրավունքի իրականացումը․ կառավարությունը հավանություն է տվել խելամիտ հարմարեցում ապահովելու և անձնական օգնական ծառայություն տրամադրելու կարգերին: