Լրահոս 24/7

Դատարանը Մարինա Օվսյաննիկովայի խափանման միջոց է ընտրել տնային կալանքը

Մոսկվայի Բասմաննի շրջանի դատարանը Ռուսաստանի Հանրային հեռուստատեսության նախկին աշխատակից, զինված ուժերը վարկաբեկելու հոդվածով մեղադրվող Մարինա Օվսյաննիկովայի համար խափանման միջոց է սահմանել տնային կալանքը:

«Դատարանը բավարարել է հետաքննության հայտը և Մարինա Օվսյաննիկովային դատապարտել է տնային կալանքի մինչև հոկտեմբերի 9-ը»,- հայտարարել է դատավորը:

Նախօրեին Օվսյաննիկովային ներկայացվել է մեղադրանք Ռուսաստանի Քրեական օրենսգրքի 207 հոդվածի 3-րդ կետի երկրորդ մասով՝ «Ռուսաստանի Զինված ուժերի օգտագործման մասին գիտակցաբար կեղծ տեղեկատվության տարածում»: Այդ մեղադրանքով Օվսյաննիկովան կարող է դատապարտվել մինչև 10-ը տարվա ազատազրկման:

Նրա փաստաբանի փոխանցմամբ, մեղադրանքի համար հիմք է հանդիսացել հուլիսի 15-ին Մոսկվայում Սոֆիյսկայա նաբերեժնայայում բողոքի պիկետի կազմակերպումը, որի ընթացքում նա պարզել է «Պուտինը մարդասպան է, նրա զինվորները ֆաշիստներ են» գրությամբ պաստառը:

Օվսյաննիկովան մարտ ամսվա ընթացքում «Վրեմյա» լրատվական հեռուստածրագրի ընթացքում ներխուժել է հեռարձակման ստուդիա և մի քանի վայրկյան էկրանին է հայտնվել «Ոչ պատերազմին: Այստեղ ձեզ խաբում են» գրությամբ պաստառով:

Այդ միջադեպի կապակցությամբ նախաքննական ստուգում է նշանակվել, սակայն դրա արդյունքի մասին տեղեկություն դեռ չկա:

Մոսկվայի Օստանկինսկի շրջանի դատարանը նրան մեղավոր է ճանաչել առանց տեղեկացման հանրային միջոցառում անցկացնելու մեղադրանքով և սահմանել է 30 հազար ռուբլու տուգանք բողոքի չարտոնված ակցիաների կոչեր հնչեցնելու համար։

Աղբյուրը՝ Azatutyun.am

Թիվ 1

Recent Posts

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

4 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

4 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

4 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

5 hours ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

5 hours ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

6 hours ago