Գլխավոր
09.08.2019

Դանթեական Առասպել Ավետիս Հարությունյան

Դանթեական Առասպել Ավետիս Հարությունյան

Կամ՝ երկիր, որ անցյալը որպես նվիրական դի կրում է շալակին

Գյուղերի, դաշտերի, ճանապարհների, մարդկանց ու անասունների շնչի վրա ծանրանում է ամռան երաշտի, աշնան անբերրիության, ձմռան անփողության եւ գարնան անհեռանկարայնության թանձրացող մաղձը։

Քաղաքների լուսաբացների ու իրիկունների սառը լույսի մեջ սարսռելիորեն ահռելի ու անտեր վեր են հառնում տարիներ առաջ մեռած մեծ երկրի մեռած գործարանների ուրվականները։ Անցյալի բետոնակուռ ու մետաղաձույլ ուրվականների, չքավորության գույն առած կվարտալների ստորոտներում՝ գժանոցի բակում մտահոգ ու աճապարանոք զբոսնող գժերի նման հածում են զրկանքի համազգեստով մարդ արարածներ։

Այդ ուրվական֊քաղաքների ուրվական֊կվարտալների բնակիչները ապրում են որպես ուրվական֊քաղաքացիները արդեն գոյություն չունեցող մի երկրի եւ չեն ուզում հավատալ այդ երկրի չգոյությանը։ Չեն հավատում, սպասում են հրաշքի եւ հավատում են, թե այդ չեղած երկրի՝ անհոսանք, անհումք, անփող, անշուկա թողած ավերակները մի օր կաշխատեն։ Եւ ամեն մի քաղաքականացված ստահակ՝ ասպարեզ գալով իր պարտքն է համարում նյարդերի կծիկ դարձած այդ մարդկանց հոգին տակնուվրա անել՝ ամեն անգամ խաբելով, թե հնարավոր է, որ այդ ուրվականները մի օր շունչ առնեն։

Մարդիկ հավատում են։ Հետո դադարում են հավատալ։ Հետո էլի հավատում են։ Հետո դադարում են հավատալ… Այսպես՝ մի կողմից մեռնում են, մի կողմից քոչում են ընտանիքներով։ Իսկ լածիրակների նորանոր ու նորածիլ բանդաներ, որ այդ երկրում կուսակցություններ են կոչվում, շարունակում են սնուցողին ու հարազատին կորցնելուց գլուխը կորցրած մարդկանց հոգին պղտորել։ Այդ երկրի իշխողները, աճյուններ պղծելով, վերաթաղումները վերածել են ազգային֊պետական ամենամյա ծեսի։ Վերաթաղումների ծեսը այդ երկրում այնպիսի հեթանոս թափ է առել, որ վերաթաղողներին հետը զոհ մատուցելու նման, գնդակահարում եւ թաղում են հին մեռյալների նոր գերեզմանների կողքին։ Այդ երկրում իրիկունները հեռուստացույց են նայում, թքում են էկրանին, բայց չեն անջատում, որովհետեւ հաջորդ պահին դատավարություն են ցուցադրելու, բացառված չէ՝ նաեւ թարմ սպանություն։

Այդ երկիրը մի անգամ ճակատամարտ է շահել եւ անսովորությունից ճակատամարտ շահելը շփոթել է հաղթանակի հետ ու, բնականաբար, չգիտի ինչպես վարվել այդ «հաղթանակի» հետ։ Այդ երկիրը իր հաղթական բանակը զրկել է զորապետերից, գնդակահարել ու բանտարկել է եւ էլի արյուն է ուզում, որովհետեւ ծարավը շփոթել է քաղցի զգացողության հետ։ Այդ երկրի բանակը պահում է մի հողակտոր, որի վրա ավելի քիչ բնակիչ է մնացել, քան հողը պահող զորքի թիվն է։ Այդ երկիրը իրեն զրկում է վաղվա բանակից, որովհետեւ ինքն իրեն զրկում է սերունդը շարունակելու ընդունակ բնակչությունից։ Այդ երկրում ոչ թե ծնողներն են պահում երեխաներին, այլ դեռահաս աղջիկներն են (մասամբ) մի կերպ պահում ծնողներին, քույրերին ու եղբայրներին, իսկ տղաները խաղաղ զորանոցներում զոհվում են նույն չափով, որքան ռազմաճակատում պատերազմի տարիներին։

Այդ երկիրը չորացնում է իր դուստրերի արգանդը, կոտրում է իր արու զավակների մեջքը, զրկում է իրեն ապագայից, բայց ձեռ չի քաշում իր եղերական անցյալից։ Չի մոռանում այդ անցյալը, այլ որպես նվիրական դի կրում է շալակին, որպես երկանքի քար կախել է կրծքին եւ դաժանաբար շարունակում է դնել իր սերունդների, իր երեխաների վզին։

Գրապահարան

Լրահոս
Ցանկացած հեղափոխություն հնարավորություն է․ Նիկոլ Փաշինյան
15:11
Ցանկացած հեղափոխություն հնարավորություն է․ Նիկոլ Փաշինյան
Անցյալի մասին հարց չէ, այլ՝ ներկայի եւ ապագայի. Աթանեսյան
14:22
Անցյալի մասին հարց չէ, այլ՝ ներկայի եւ ապագայի. Աթանեսյան
Ադրբեջանից Հայաստան կիրականացվի վառելիքի հերթական մատակարարումը
13:12
Ադրբեջանից Հայաստան կիրականացվի վառելիքի հերթական մատակարարումը
ՀՀ նախագահի աշխատակազմն ուղղում է վրիպակը. 44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3755 է
12:39
ՀՀ նախագահի աշխատակազմն ուղղում է վրիպակը. 44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3755 է
Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացվեց երկու ամսով
16:53
Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացվեց երկու ամսով
Նախկին հրամանատարը Մարտի 1-ին հրահանգել է ցուցարարների ուղղությամբ «Չերյոմուխա-7» կիրառել
16:42
Նախկին հրամանատարը Մարտի 1-ին հրահանգել է ցուցարարների ուղղությամբ «Չերյոմուխա-7» կիրառել
Ֆրանսիայում 7000 մարդ է մահացել շոգի պատճառով
16:29
Ֆրանսիայում 7000 մարդ է մահացել շոգի պատճառով
Եվրոպան պատրաստ չէ Արևելքում մասշտաբային պատերազմի. Նարիշկին
16:05
Եվրոպան պատրաստ չէ Արևելքում մասշտաբային պատերազմի. Նարիշկին
ՊԵԿ ներկայացուցիչները մասնակցել են «Խաղաղության խաչմերուկի» թվային ապագային առնչվող միջազգային կլոր սեղան-քննարկմանը
15:52
ՊԵԿ ներկայացուցիչները մասնակցել են «Խաղաղության խաչմերուկի» թվային ապագային առնչվող միջազգային կլոր սեղան-քննարկմանը
Քաղաքը կառուցելու փոխարեն իրենց համար տներ են կառուցել. Գալջյան
15:36
Քաղաքը կառուցելու փոխարեն իրենց համար տներ են կառուցել. Գալջյան
Տիգրանաշենի՝ հայկական լինելու ապացույցների մասին. Թանդիլյան
15:14
Տիգրանաշենի՝ հայկական լինելու ապացույցների մասին. Թանդիլյան
Գերմանիայում սկսվել է Ուկրաինայի համար նախատեսված հարձակողական դրոնների սերիական արտադրությունը
14:52
Գերմանիայում սկսվել է Ուկրաինայի համար նախատեսված հարձակողական դրոնների սերիական արտադրությունը
Իսրայելը սպառնացել է հարվածել Իրանի էներգետիկ օբյեկտներին՝ ի պատասխան հնարավոր հարձակումների
14:21
Իսրայելը սպառնացել է հարվածել Իրանի էներգետիկ օբյեկտներին՝ ի պատասխան հնարավոր հարձակումների
Մենք պետք է ձգտենք և հասնենք մի կետի, որ առանց մաքրման որևէ քանակության օգտագործված ջուր չպետք է բաց թողնվի բնություն. Փաշինյան
13:59
Մենք պետք է ձգտենք և հասնենք մի կետի, որ առանց մաքրման որևէ քանակության օգտագործված ջուր չպետք է բաց թողնվի բնություն. Փաշինյան
Բաքվում պահվող հայ գերիները բացարձակ մեկուսացվածության մեջ են․ Սիրանուշ Սահակյան
13:42
Բաքվում պահվող հայ գերիները բացարձակ մեկուսացվածության մեջ են․ Սիրանուշ Սահակյան