Լրահոս 24/7

ՄԱԿ-ի ԱԽ-ն կոչ է արել ՄԱԳԱՏԷ-ի հրատապ առաքելություն ուղարկել Զապորոժիեի ԱԷԿ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները կոչ են արել անհապաղ ԱԷՄԳ առաքելություն ուղարկել Զապորոժիեի ատոմակայան։

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ, ՄԱԳԱՏԷ) ղեկավար Ռաֆայել Գրոսսին իր ելույթում զգուշացրել է Զապորոժիեի ատոմակայանում «լուրջ» ճգնաժամի մասին՝ հավելելով, որ ՄԱԳԱՏԷ-ին շտապ թույլտվություն է անհրաժեշտ՝ Զապորոժիեում առաքելություն իրականացնելու համար։

Անվտանգության խորհրդի բոլոր անդամներն աջակցել են Ուկրաինայում ՄԱԳԱՏԷ-ի հրատապ առաքելություն իրականացնելու կոչերին, սակայն հանդիպմանը չի հաջողվել համաձայնության գալ, թե ով է մեղավոր հրետակոծության և ով պետք է պատասխանատու լինի առաքելությանն աջակցելու համար։

Երեկ ստեղծված իրավիճակը քննարկելու համար հրավիրվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ։ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը երկու կողմերին կոչ է արել դադարեցնել բոլոր մարտերը կայանի մոտ։

Կիևն ու Մոսկվան պարբերաբար միմյանց մեղադրում են Եվրոպայի ամենամեծ ատոմակայանին սպառնացող վտանգի մեջ։

Ուկրաինական Energoatom գործակալությունը հայտնել է, որ երեկ հինգ հարված է հասցվել Զապորոժիեի ատոմակայանի վրա, այդ թվում՝ ռադիոակտիվ նյութերի պահման վայրի մոտ։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով Զապորոժիեի ատոմակայանի հովացման համակարգերի վնասման մասին։

Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Միխայիլ Միզինցևը երեկ հայտարարել էր, որ Ուկրաինայի Զինված ուժերի կողմից Զապորոժիեի ԱԷԿ-ի գնդակոծության հետևանքով վնասվել են միջուկային ռեակտորների հովացման համակարգի սարքավորումները, սակայն կարևոր ենթակառուցվածքները չեն տուժել:

Աղբյուրը՝ Azatutyun.am

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

13 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

14 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

16 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

17 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

17 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

17 hours ago