

Գերմանիայի հարավում գտնվող Գյունցբուրգ քաղաքի մոտ գտնվող Legoland զվարճանքի պուրակում տեղի ունեցած վթարի հետևանքով 31 մարդ է տուժել, հայտնում է Sueddeutsche Zeitung-ը՝ հղում անելով ոստիկանությանը։
Տուժածների թվում 10 երեխա կա, մեկ դեռահաս և 20 մեծահասակ։ Մեկ մարդ ծանր վիրավորվել է, սակայն ոստիկանության տվյալներով՝ նրա կյանքին ոչինչ չի սպառնում։
Վթարը տեղի է ունեցել «Հրե վիշապ» կոչվող ատրակցիոնի վրա։ Գնացքներից մեկը կտրուկ արգելակել է՝ մինչ ուղեւորների իջնելու վայր հասնելը։ Արդյունքում նրան հարվածել է հետեւից եկող գնացքը։
Նախնական տվյալներով՝ վթարի պատճառ կարող էր լինել տեխնիկական անսարքությունը։ Տուժածներին օգնելու համար գործի է դրվել երեք փրկարար ուղղաթիռ։ Վթարից հետո ատրակցիոնը փակվել է։
Աղբյուրը՝ Meduza.io
Թարգմանեց՝ Աստղ Խաչատրյանը
«Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ ինձ համարում, նորից թույլ տվեք կրկնել՝ ես…
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը X-ի իր էջում գրառում է կատարել Հայաստան և Ադրբեջան կատարած…
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…