

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Թիվ 1 Ստուդիայում Նվարդ Մելիքյանին տված հարցազրույցում նշել է․
«Իրավիճակից ելքերը երկուսն են պատերազմով ուժային և քաղաքական: Ուժային պատերազմի ճանապարհով մենք այսօր պատրաստ չենք, բայց դա չի նշանակում, որ մենք, ինչպես Ադրբեջանը 26 տարի հետո պատրաստ եղավ, մենք էլ պատրաստ չենք լինի, չկա այդպիսի բան: Ազգային մտածելակերպի, հոգեբանության մեջ է ամեն ինչ, եթե դու խնդիր ես դնում, որ պիտի հզորանաս, ապացուցես՝ առանց պատերազմի էլ՝ տնտեսական միջոցներով, տեխնոլոգիաներով կարող ես քոնը հետ բերել:
Մենք նման խնդիր պիտի դնենք, հետևաբար մենք այսօր խնդիրը պիտի լուծենք քաղաքական ճանապարհով արտաքին քաղաքական մեր ունեցած մոդուսները ճիշտ բանեցնելու ճանապարհով և բարեբախտաբար այս խնդրում մենք ունենք համախոհներ ԱՄՆ-ը և Ֆրանսիան, որոնք ի՞նչ են ասում. «Կարևորը տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հասնելու համար խնդրիԱրցախի կարգավիճակի հարցի վերջնական լուծում» ինչը և մենք ենք ասում:
ԱՄՆ-ի դեսպանը անընդհատ անցած տարի ցանկացած հարցազրույցի առաջին նախադասությունը սկսում էր դրանով առաջին հերթին պիտի լուծվի կարգավիճակի հարցը: Այսինքն քանի կարգավիճակի հարցը չի լուծվել, մնացած ճանապարհներիապաշրջափակում, սահմանների ճշգրտում ապահովություն չի լինելու։ Գլոբալ խնդիրը պիտի լուծես․ կարգավիճակի խնդիրը, որ երկարաժամկետ խաղաղություն ունենաս, ո՞վ է դեմ կարգավիճակի հարց լուծելուն Ռուսաստան, Թուրքիա, Ադրբեջան:
Հետևաբար նրանք, ովքեր Արցախի խնդրի լուծման բանալին և մեր գործընկեր տեսնում են ԱՄՆ-ին և Ֆրանսիային, այսինքն քաղաքակիրթ հանրությունը, նրանք ճիշտ ուղու վրա են, նրանք մեր երկրի կողմից են, Արցախի կողմից են: Նրանք, ովքեր տեսնում են ՌԴ-ին, իրենք կամ մոլորյալ են, կամ դավաճան են, Թուրքիային ու Ադրբեջանի կողմնակից են: Մենք այլընտրանք չունենք, չկա այլընտրանք»:
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…