Լրահոս 24/7

Վատիկանում փլված թունելի տակից 8 ժամ աշխատանքից հետո մարդ են փրկել

Իտալիայի ոստիկանությունը կասկածում է, որ Վատիկանի մոտ փլուզված թունելից փրկված տղամարդը բանկի ձախողված կողոպտիչն է եղել: Հրշեջներից 8 ժամ է պահանջվել նրան դուրս բերելու համար, և այժմ նա բուժվում է հիվանդանոցում։

Սակայն նրա դժբախտությունները, ամենայն հավանականությամբ, դրանով չեն ավարտվի, քանի որ նա ստիպված կլինի ոստիկանությանը բացատրել, թե որտեղ և ինչու էր ստորգետնյա անցում փորում։ Նա և նրա ենթադրյալ հանցակիցն այժմ մեղադրվում են՝ քաղաքապետարանի գույքը վնասելու մեջ:

Քննիչները կարծում են, որ նրանք երկուսն էլ կարող էին լինել մի ամբողջ հանցախմբի անդամ, որը փորձում էր կողոպտել բանկը: Փաստորեն, դրա մասին է վկայում այն, որ թունելում ընդհանուր առմամբ չորս մարդ է եղել, որոնցից երեքին հաջողվել է փախչել մինչ փլուզվելը՝ վերջինին թողնելով վեց մետրանոց խցանման տակ։ (Փախուստի դիմածներից մեկին ավելի ուշ ոստիկանությունը բերման է ենթարկել):

Ստորգետնյա անցումը սկսվել է վերջերս վարձակալված, բայց առայժմ դատարկ խանութից և կասկածելիորեն անցնում էր երկու բանկերի մոտ, ինչը ոստիկաններին ստիպեց մտածել դժբախտ փորողների հնարավոր ծրագրերի մասին:

Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ նրանց նպատակներին կասկածելու պատճառ չկա, քանի որ կողոպտիչները ակնհայտորեն շտապում էին թունելի կառուցումն ավարտել մինչև օգոստոսի 15-ը՝ երկար ուիքենդը, երբ հռոմեացիների մեծ մասը հակված է լքել քաղաքը:

Աղբյուրը՝ bbc.com

Թարգմանեց՝ Աստղ Խաչատրյանը

Թիվ 1

Recent Posts

ԵՄ-ն խանգարում է Կիևին զիջումների գնալ կարգավորման հարցում. Զախարովա

Հենց Եվրամիությունն է, որ խանգարում է Կիևի ռեժիմին զիջումների գնալ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար: Այս…

16 minutes ago

ՀՀ-Իրան հարաբերությունները շարունակելու են զարգանալ բարեկամական ոգով. Մհեր Գրիգորյան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը սույն թվականի փետրվարի 11-ին մասնակցել է Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձի…

33 minutes ago

8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում. Նարեկ Կարապետյան

«8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում»,- «Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսի ժամանակ հայտարարեց…

51 minutes ago

Երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով

ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով: …

1 hour ago

Այլմոլորակայինների հետ հանդիպումը միանգամայն իրական է. Մասկ

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը X սոցիալական հարթակում գրել է, որ դժվար է պատկերացնել ավելի մեծ…

1 hour ago

2025 թվականի արդյունքներով արտագաղթը փոխարինվել է ներգաղթով. Նիկոլ Փաշինյան

2025 թվականը առաջին տարին է, երբ Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիների թիվը շուրջ 8,600-ով ավելին է,…

2 hours ago