«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների մասին տեղեկատվություն ստանալու համար հետևեք միայն պաշտոնական հաղորդագրություններին։ Այս մասին գրել է Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը։
Զերծ մնացեք այլընտրանքային որևէ աղբյուրներից և անհարկի շահարկումներից։
Պայթյունի հետևանքով մոտ 30 տուժած բուժօգնություն է ստանում տարբեր ԲԿ-ներում, որոնցից մի քանիսն արդեն ստացել են առաջին բուժօգնություն դուրս են գրվել։
Այս պահին շարունակվում են փրկարարական-որոնողական աշխատանքները։
Իրենց հարազատներին փնտրող մեր քաղաքացիները փրկարար ծառայության հետ կարող են կապվել 911 հեռախոսահամարով։













