Լրահոս 24/7
14.08.2022

Հնարավոր է անհրաժեշտ լինի կամավորների ներգրավվածությունը՝ փրկարարներին օգնելու համար

Հնարավոր է անհրաժեշտ լինի կամավորների ներգրավվածությունը՝ փրկարարներին օգնելու համար

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտարարություն է տարածել «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ։

«Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ՝ Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն, որն ուղեկցվել է հրդեհով։ Հետևանքների վերացման համար տեղում գործում են Երևանի և մարզային հրշեջ-փրկարարական մարտական հաշվարկները։ https://bit.ly/3PkaruV

Հրդեհաշիջման աշխատանքների ավարտից հետո հնարավոր է անհրաժեշտ լինի կամավորների ներգրավվածությունը՝ փրկարարներին օգնելու համար։ ԱԻՆ-ում որպես կամավոր գրանցված քաղաքացիները կհրավիրվեն առանձին կանչով, իսկ մինչ այդ սեփական նախաձեռնությամբ դեպքի վայր ժամանելու անհրաժեշտություն առկա չէ։

Առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ ժամը 18:00-ի դրությամբ տարբեր բժշկական կենտրոններ տեղափոխվել է 57 քաղաքացի: Հոսպիտալացվածները գտնվում են «Արմենիա», «էրեբունի», Թիվ 1 համալսարանական հիվանդանոց, «Սուրբ Աստվածամայր», «Շենգավիթ» և «Իզմիրլյան» բժշկական կենտրոններում։ Կա 1 զոհ: https://bit.ly/3pjD8xC

Տուժածների մասին տեղեկատվություն ստանալու համար քաղաքացիները կարող են զանգահարել 911 հեռախոսահամարով կամ նշված բժշկական կենտրոններ։

Պայթյունի պատճառները դեռևս վերհանված չեն։ Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ հրդեհաշիջման աշխատանքների ավարտից հետո կկատարվեն անհրաժեշտ քննչական գործողություններ։ https://bit.ly/3bRpDSz

ՀՀ ՔՀՏԱ տեսչական մարմնի հաղորդմամբ՝ 2021թ-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում իրականացվել են տեխնիկական և հրդեհային անվտանգության օրենսդրության պահանջների պահպանման ստուգումներ, հայտնաբերվել մի շարք խախտումներ։ Հայտնաբերված խախտումները վերացնելու կարգադրագրեր են տվել ընկերության տնօրինությանը, կիրառվել է վարչական պատասխանատվության միջոց»։

Լրահոս
Կեղծ սիմետրիա․ ինչպես է Արծվաշենը դառնում Ստեփանակերտի վանդալիզմի «արդարացում». Սուրեն Սուրենյանց
16:47
Կեղծ սիմետրիա․ ինչպես է Արծվաշենը դառնում Ստեփանակերտի վանդալիզմի «արդարացում». Սուրեն Սուրենյանց
Փաշինյանն իր երազներն է պատմում, լուրջ մի՛ ընդունեք․ Սամվել Կարապետյան
16:18
Փաշինյանն իր երազներն է պատմում, լուրջ մի՛ ընդունեք․ Սամվել Կարապետյան
Բացահայտ անհիմն և ստահոդ է Կովկասի մուսուլմանների վարչության մեղադրանքը Հայոց Եկեղեցու հասցեին. Մայր Աթոռ
16:02
Բացահայտ անհիմն և ստահոդ է Կովկասի մուսուլմանների վարչության մեղադրանքը Հայոց Եկեղեցու հասցեին. Մայր Աթոռ
Պարսից ծոցի և Հորմուզի նեղուցի նոր դարաշրջանն՝ առանց ԱՄՆ-ի. Խամենեի
15:41
Պարսից ծոցի և Հորմուզի նեղուցի նոր դարաշրջանն՝ առանց ԱՄՆ-ի. Խամենեի
Ռուսաստանը արգելափակել է Հայաստանից ավելի քան 1 միլիոն շիշ Ջերմուկ հանքային ջրի վաճառքը
15:22
Ռուսաստանը արգելափակել է Հայաստանից ավելի քան 1 միլիոն շիշ Ջերմուկ հանքային ջրի վաճառքը
Գերիների հարցի քննարկումը տեղի է ունենում երկկողմ ձևաչափով. վարչապետ
14:48
Գերիների հարցի քննարկումը տեղի է ունենում երկկողմ ձևաչափով. վարչապետ
Փաշինյանը հաստատեց, որ Վլադիմիր Զելենսկին այցելելու է Հայաստան
14:36
Փաշինյանը հաստատեց, որ Վլադիմիր Զելենսկին այցելելու է Հայաստան
Հեղուկ գազի գները էական կիջնեն. նախարար
14:21
Հեղուկ գազի գները էական կիջնեն. նախարար
Սլավոնա-թուրքական իմպերիա կառուցելու՝ պուտինյան ծրագիրը ձախողվել է. Աթանեսյան
14:04
Սլավոնա-թուրքական իմպերիա կառուցելու՝ պուտինյան ծրագիրը ձախողվել է. Աթանեսյան
Կալուգացի օլիգարխը չի հասկանում՝ ինչ է ասում. վարչապետ
13:50
Կալուգացի օլիգարխը չի հասկանում՝ ինչ է ասում. վարչապետ
Ադրբեջանի տարածքով 26 հազար տոննա ապրանք է եկել Հայաստան. վարչապետ
13:36
Ադրբեջանի տարածքով 26 հազար տոննա ապրանք է եկել Հայաստան. վարչապետ
Ադրբեջանի փոխվարչապետի հետ հանդիպումը կարևոր իրադարձություն է. վարչապետ
13:08
Ադրբեջանի փոխվարչապետի հետ հանդիպումը կարևոր իրադարձություն է. վարչապետ
2850 զինծառայող բնակարան կստանա, հիփոթեքային վարկերը հիմնականում կֆինանսավորի Կառավարությունը
12:58
2850 զինծառայող բնակարան կստանա, հիփոթեքային վարկերը հիմնականում կֆինանսավորի Կառավարությունը
Պետպատվերով գնում ես, ասում են 1 ամսից արի, 1 ամսից գնում ես՝ ասում են, տեղ չկա. Ծառուկյան
12:37
Պետպատվերով գնում ես, ասում են 1 ամսից արի, 1 ամսից գնում ես՝ ասում են, տեղ չկա. Ծառուկյան
Նախիջևանը և Արարատը թուրքերին հանձնած Ռուսաստանին նրանք անվանում են բնական դաշնակից. Ղազարյան
12:24
Նախիջևանը և Արարատը թուրքերին հանձնած Ռուսաստանին նրանք անվանում են բնական դաշնակից. Ղազարյան