«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի։
«Քիչ առաջ փլատակներից փրկարարները դուրս է բերել ևս մեկ դի: Այս պահի դրությամբ ունենք վեց զոհ: Որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են»,- հայտնում է արտակարգ իրավիճակների մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։
Զոհերից չորսի ինքնությունը պարզված է՝ Անահիտ Մխիթարյան, Միսակ Մարգարյան, Ջեմմա Նազարյան, Գայանե Ավետիսյան։
Անհետ կորած է համարվում 16 քաղաքացի։













