Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը ցավակցություն է հայտնել «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի դեպքի կապակցությամբ:
«Երևանի հարգարժան քաղաքապետ Հրաչյա Սարգսյան, Ստեփանակերտում խորը կսկիծով տեղեկացանք Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության մասին, որը, ցավոք, խլել է անմեղ մարդկանց կյանքեր, խեղել ճակատագրեր: Հանգստություն զոհերի հոգիներին: Համբերություն նրանց ընտանիքներին…
Ստեփանակերտցիների ու անձամբ իմ անունից ցավակցում եմ բոլորիդ և աղոթում անհետ կորածների՝ շուտափույթ ողջ և առողջ հայտնաբերման համար…
Այս տխուր պահերին մենք հոգով ու մտքով երևանցիների հետ ենք: Տիրոջից խնդրում ենք բարօրություն մեր ժողովրդի համար»,- ասված է հաղորդագրության մեջ:













