Թայվանն ակնկալում է շարունակել խորացնել համագործակցությունը Միացյալ Նահանգների հետ, ներառյալ համատեղ կայունությունը Հնդկական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Այս մասին երկուշաբթի ասել է Թայվանի վարչակազմի ղեկավար Ցայ Ինգ Վենը ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։
«Թայվանը և Միացյալ Նահանգները միշտ եղել են հավատարիմ գործընկերներ, որոնք կիսում են ժողովրդավարության և ազատության արժեքները:
Մենք ակնկալում ենք շարունակել խորացնել համագործակցությունը Միացյալ Նահանգների հետ և միասին պահպանել բարգավաճումն ու կայունությունը Հնդկական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում»,- ասել է Ցայ Ինգ Վենը։













