Լրահոս 24/7
15.08.2022

ՀԴԲ-ն սպառնալիքներ է ստանում Թրամփի տան խուզարկությունից հետո

ՀԴԲ-ն սպառնալիքներ է ստանում Թրամփի տան խուզարկությունից հետո

Ամերիկյան հետախուզական ծառայություններն արձանագրել են, որ ԱՄՆ-ում սկսել են սպառնալ իրավապահ և դատական ​​պաշտոնյաներին, ինչպես նաև գործադիր իշխանության ներկայացուցիչներին՝ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի տանը խուզարկությունից հետո։

Fox News-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) և Ներքին անվտանգության դեպարտամենտի (DHS) ամփոփագրում, որն ուղարկվել է այլ գերատեսչություններ։

Խուզարկությանը հաջորդած օրերի ընթացքում, ըստ Fox News-ի, իրավապահները սկսել են բռնության մասին ավելի շատ հաղորդումներ ստանալ, որոնցից մեկում սպառնացել են «կեղտոտ ռումբ» թողնել ՀԴԲ-ի կենտրոնակայանի մոտ:

Բացի այդ, սոցիալական ցանցերում «քաղաքացիական պատերազմի» և «զինված ապստամբության» կոչերն ավելի հաճախակի են դարձել, ասվում է ՀԴԲ-ի և DHS-ի զեկույցում։ Միևնույն ժամանակ, բազմաթիվ սպառնալիքներ պարունակում են պնդումներ, որ 2020 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները կեղծվել են։

Օգոստոսի 8-ին ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն գրոհել է ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի կալվածքը Ֆլորիդայի Մար-ա-Լագոյում։ Ըստ Politico-ի՝ խուզարկությունն անցկացվել է արդարադատության գործին խոչընդոտելու և լրտեսության մասին օրենքի հնարավոր խախտման հետ կապված։ Խուզարկության ժամանակ ՀԴԲ-ն Թրամփի տնից առգրավել է գաղտնի փաստաթղթերի 11 հավաքածու, նախկին նախագահը պահանջել է վերադարձնել դրանք։

Աղբյուրը՝ Meduza.io

Թարգմանեց՝ Աստղ Խաչատրյանը

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է