Լրահոս 24/7
15.08.2022

Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման գործով կալանավորվել է 2 անձ (տեսանյութ)

Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման գործով կալանավորվել է 2 անձ (տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում՝ Տավուշի մարզի Աչաջուր գյուղի 83-ամյա բնակչի առևանգման դեպքի առթիվ նախաձեռնված վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների ծառայողների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ Իջևան համայնքում հաշվառված 37-ամյա Սուրեն Մանուկյանը և 25-ամյա Արմեն Քամալյանը կալանավորվել են:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՔԿ-ն:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 37-ամյա տղամարդը, իր մտերիմ 25-ամյա երիտասարդի և մի խումբ այլ անձանց հետ նախնական համաձայնություն ձեռք բերելով 83-ամյա տղամարդուն առևանգելու շուրջ, 2022թ. հուլիսի 27-ին՝ վաղ առավոտյան, դիմակավորված դարանակալել և Opel մակնիշի ավտոմեքենայի մեջ սպասել են 83-ամյա տղամարդուն: Ժամը 07:00-ի սահմաններում, երբ վերջինս դուրս է եկել իր տան բակից, ենթադրյալ հանցագործությունը կատարած անձինք, ֆիզիկական ուժ գործադրելով, նրա կամքին հակառակ նստեցրել են վերջինիս նշված ավտոմեքենան, փակել աչքերն ու բերանը և դուրս բերել գյուղից:

Կարճ ժամանակ անց տարեց տղամարդուն տեղափոխել են TOYOTA LAND CRUISER PRADO 2.7 մակնիշի ավտոմեքենա, որից հետո նրան տարել են Լոռու մարզի Ծաթեր գյուղ, պահել նույն գյուղի բնակիչներից մեկից վարձակալած հյուրատանը և ՀՀ ոստիկանությունից ստացված տեղեկություններով՝ ընտանիքի անդամներից գումար պահանջել: Հանցակիցներից մեկը, մինչև 2022 թվականի օգոստոսի 2-ը մշտապես գտնվելով հյուրատանը՝ հսկել է նրան:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն, ստանալով պահանջված գումարը՝ 2022 թվականի օգոստոսի 2-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործությունը կատարած անձինք HYUNDAI SONATA 2.4 մակնիշի ավտոմեքենայով ժամանել են Ծաթեր գյուղի հիշյալ վայր, որտեղից աչքերը փակած վիճակում տղամարդուն տեղափոխել են նշված ավտոմեքենան և ընթացել դեպի Իջևան քաղաք: Նույն օրը՝ ժամը 17:30-ի սահմաններում, տղամարդուն ավտոմեքենայից իջեցրել են ճանապարհի անտառապատ գոտում և հեռացել դեպի Իջևան քաղաք, որից հետո հեռախոսակապի միջոցով հարազատներին հայտնել են նրա գտնվելու վայրը: Աչաջուր գյուղի բնակիչը հարազատների կողմից հայտնաբերվել է այդ օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Սուրեն Մանուկյանին և Արմեն Քամալյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մարդուն առևանգելը): Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Լրահոս
Կեղծ սիմետրիա․ ինչպես է Արծվաշենը դառնում Ստեփանակերտի վանդալիզմի «արդարացում». Սուրեն Սուրենյանց
16:47
Կեղծ սիմետրիա․ ինչպես է Արծվաշենը դառնում Ստեփանակերտի վանդալիզմի «արդարացում». Սուրեն Սուրենյանց
Փաշինյանն իր երազներն է պատմում, լուրջ մի՛ ընդունեք․ Սամվել Կարապետյան
16:18
Փաշինյանն իր երազներն է պատմում, լուրջ մի՛ ընդունեք․ Սամվել Կարապետյան
Բացահայտ անհիմն և ստահոդ է Կովկասի մուսուլմանների վարչության մեղադրանքը Հայոց Եկեղեցու հասցեին. Մայր Աթոռ
16:02
Բացահայտ անհիմն և ստահոդ է Կովկասի մուսուլմանների վարչության մեղադրանքը Հայոց Եկեղեցու հասցեին. Մայր Աթոռ
Պարսից ծոցի և Հորմուզի նեղուցի նոր դարաշրջանն՝ առանց ԱՄՆ-ի. Խամենեի
15:41
Պարսից ծոցի և Հորմուզի նեղուցի նոր դարաշրջանն՝ առանց ԱՄՆ-ի. Խամենեի
Ռուսաստանը արգելափակել է Հայաստանից ավելի քան 1 միլիոն շիշ Ջերմուկ հանքային ջրի վաճառքը
15:22
Ռուսաստանը արգելափակել է Հայաստանից ավելի քան 1 միլիոն շիշ Ջերմուկ հանքային ջրի վաճառքը
Գերիների հարցի քննարկումը տեղի է ունենում երկկողմ ձևաչափով. վարչապետ
14:48
Գերիների հարցի քննարկումը տեղի է ունենում երկկողմ ձևաչափով. վարչապետ
Փաշինյանը հաստատեց, որ Վլադիմիր Զելենսկին այցելելու է Հայաստան
14:36
Փաշինյանը հաստատեց, որ Վլադիմիր Զելենսկին այցելելու է Հայաստան
Հեղուկ գազի գները էական կիջնեն. նախարար
14:21
Հեղուկ գազի գները էական կիջնեն. նախարար
Սլավոնա-թուրքական իմպերիա կառուցելու՝ պուտինյան ծրագիրը ձախողվել է. Աթանեսյան
14:04
Սլավոնա-թուրքական իմպերիա կառուցելու՝ պուտինյան ծրագիրը ձախողվել է. Աթանեսյան
Կալուգացի օլիգարխը չի հասկանում՝ ինչ է ասում. վարչապետ
13:50
Կալուգացի օլիգարխը չի հասկանում՝ ինչ է ասում. վարչապետ
Ադրբեջանի տարածքով 26 հազար տոննա ապրանք է եկել Հայաստան. վարչապետ
13:36
Ադրբեջանի տարածքով 26 հազար տոննա ապրանք է եկել Հայաստան. վարչապետ
Ադրբեջանի փոխվարչապետի հետ հանդիպումը կարևոր իրադարձություն է. վարչապետ
13:08
Ադրբեջանի փոխվարչապետի հետ հանդիպումը կարևոր իրադարձություն է. վարչապետ
2850 զինծառայող բնակարան կստանա, հիփոթեքային վարկերը հիմնականում կֆինանսավորի Կառավարությունը
12:58
2850 զինծառայող բնակարան կստանա, հիփոթեքային վարկերը հիմնականում կֆինանսավորի Կառավարությունը
Պետպատվերով գնում ես, ասում են 1 ամսից արի, 1 ամսից գնում ես՝ ասում են, տեղ չկա. Ծառուկյան
12:37
Պետպատվերով գնում ես, ասում են 1 ամսից արի, 1 ամսից գնում ես՝ ասում են, տեղ չկա. Ծառուկյան
Նախիջևանը և Արարատը թուրքերին հանձնած Ռուսաստանին նրանք անվանում են բնական դաշնակից. Ղազարյան
12:24
Նախիջևանը և Արարատը թուրքերին հանձնած Ռուսաստանին նրանք անվանում են բնական դաշնակից. Ղազարյան